Մոսկվայի քաղաքային դատարանն օրինական է ճանաչել հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի հանդեպ սահմանված դատավճիռը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական Интерфакс-ը։
Ավելի վաղ ռուսական դատարանը մեղավոր էր ճանաչել հայազգի գործարարին՝ 700.000 ԱՄՆ դոլարի շորթման համար և նրա հանդեպ պատիժ սահմանել 4 տարի ազատազրկման և 20,8 միլիոն ռուբլու փոխհատուցման չափով, որը պետք է տրվի տուժող կողմին։
Այս վճռից հետո գործարարի պաշտպանները հայց էին ներկայացրել՝ Հայրապետյանին անմեղ ճանաչելու պահանջով, հայցում նշելով, որ իրենց պաշտպանյալը տառապում է մի շարք հիվանդություններով։