Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԲ-ի դրամաշնորհներով զարգանում են կոռումպացված համակարգերը». Լեւոն Գալստյան

Հունիս 28,2016 16:36

Համաշխարհային բանկի (ՀԲ) նախաձեռնությամբ այսօր հերթական աշխատաժողովն է անցկացվել՝ նվիրված Հայաստանի հանքարդյունահանման ոլորտին։

Աշխատաժողովում քննարկվում էին ոլորտի կայուն զարգացման հեռանկարները: Այն լուսաբանման համար փակ էր:

Աշխատաժողովին հրավիրված մի խումբ բնապահպան ակտիվիստներ բոյկոտել էին հանդիպումը՝ չմասնակցելով եւ զուգահեռ աշխատաժողովին, բողոքի ցույց էին անցկացնում:

Amulsar-2

«Ուղղակի մասնակցություն ապահովելու համար են հրավիրել, ու քանի որ գիտակցում ենք, որ, ըստ էության, չենք կարողանա այս եղանակով որոշումների վրա ազդել, անիմաստ ենք համարում այս քննարկումներին մասնակցել»,- մեզ հետ զրույցում ասաց բնապահպանական ճակատի ներկայացուցիչ Լեւոն Գալստյանը:

Amulsar

Ըստ նրա, ՀԲ-ի սնուցած վարկերով ու դրամաշնորհներով Հայաստանում զարգանում է կոռումպացված համակարգը, ժողովուրդն ավելի աղքատացման է գնում. «Հանքարդյունաբերության ոլորտում ունենք անընդհատ բարձրացվող խնդիրներ ու զրո արդյունք դրանց խնդիրները գտնելու առումով»:

Այս աշխատաժողովին էին եկել մասնակցելու բնապահպանության ու էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության ներկայացուցիչներ: Նրանք հրաժարվեցին մեր հարցերին պատասխանել, նույնիսկ ներկայանալ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Մանրամասները՝ շուտով տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930