Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ընդդիմադիր բևեռի կայացման խնդիրը օրակարգային է. Հ. Նաղդալյան

Հունիս 28,2016 16:39

-Տիկին Նաղդալյան, թեև Ընտրական նոր օրենսգրքի շուրջ կայացավ այսպես կոչված կոնսենսուսը, բայց ԱԺ արտահերթ նիստի երեկվա և այսօրվա քննարկումները վկայում են, որ այն կարծես «ճաքեր է տալիս»: Ինչո՞վ կբացատրեք ընդդիմության նման կեցվածքը:

-Փաստորեն, այս 2 օրվա քննարկումը ցույց է տալիս, որ քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածում ինքնահաստատմամբ դրդված, «ամենայն հայոց ընդդիմադիր» համարվելու պայքարի ճանապարհով վիճակը հասել է այն աստիճանի, որ դադարել է «բանակցելի» լինել:

Յուրաքանչյուր հարցի քննարկումը ոչ թե այդ հարցի բովանդակության շուրջ , այլ զրոյական վիճակից՝ «ջնջենք , նորից սկսենք» բանաձևով է ընթանում: Առաջ գնալ, խնդիր լուծել՝ նման նպատակ չկա, կարծես, և չի էլ դրվում, դրված է միայն հնարավորինս ,,անպատասխանատու խոսել, «ձգել-երկարաձգե»լ, «վայելել» գոյություն ունեցող թերությունները ՝ առանց որևէ հարցի լուծում տալու ձգտման և ցանկության: Իրականում «մազոխիզմի» տպավորություն է առաջանում:Կարծես չի եղել հսկայական աշխատանք՝ կատարված 6-7 ամիսների ընթացքում , չի եղել քննարկում բոլոր առաջարկված ձևաչափերով, չի եղել 102 ձայնով քվեարկություն, չի եղել 5 մեխանիզմների հետ կապված գլխավոր հարցի քննարկման նոր առաջարկ, որին իշխանությունը նույնպես տվել է իր համաձայնությունը: Չի եղել 5-ից 4 հարցի վերաբերյալ բացարձակ համաձայնություն , կարծես դրանց վերաբերյալ փաստաթղթի տակ դրված չեն իրենց ստորագրությունները: Մինչդեռ, իրականում աննախադեպ գործընթաց է կատարվել , բայց դահլիճի տոնայնությունը այնպիսին է , կարծես, այդ մենք չէինք այդ ամենն անողները:

Իրականում, ընդդիմադիր դաշտում նախընտրական գործընթացները ավելի վաղ են սկսվել և ավելի դաժան են ընթանում, և մենք բազմիցս և շատ վաղուց ենք ասել, որ ընդդիմադիր բևեռի կայացման խնդիրը օրակարգային է և սա դրա արտահայտումն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930