Լրահոս
Օրվա լրահոսը

42.000 մարդ աշխարհի 44 երկրում պարում է նույն պարը

Հունիս 28,2016 16:22

Հայաստանը` «Մեծ պարահանդես» փառատոնի մաս

Բրիտանական խորhրդի նախաձեռնությամբ և աջակցությամբ հունիսի 28-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի բացօթյա հարթակում Սոֆի Դեւոյանի «Պարի եւ հոգու թատրոնը» միացավ Միացյալ Թագավորության «Մեծ պարահանդես» փառատոնին և ներկայացրեց միջազգային ճանաչում ունեցող պարուսույց Աքրամ Խանի բեմադրած պարը:

«Մեծ պարահանդես» փառատոնն անցկացվում է արդեն տասներորդ անգամ և իր շուրջն է համախմբել 42.000 մարդու աշխարհի 44 երկրից: Լոնդոնում հատուկ բեմադրված պարը սովորել և իրենց երկրներում ներկայացրել են Լատինական Ամերիկայի, Ավստրալիայի, Աֆրիկայի, Հեռավոր Արևելքի և ԱՄՆի բնակիչները:

Հայաստանը ևս միանում է այս շարժմանը և ներկայացնում Աքրամ Խանի պարային բեմադրությունը, որը նախատեսված է պարային հմտությունների տարբեր մակարդակներին տիրապետող մարդկանց համար, սակայն միաժամանակ այն հնարավորություն է տալիս բոլոր մասնակիցներին լինել փոխկապակցված և մեծ շարժման անփոխարինելի մասնիկ:

«Սա հրաշալի նախաձեռնություն է, որին ուրախ ենք միանալ Բրիտանական խորհրդի աջակցությամբ: Այս պարը կարող են պարել բոլոր ցանկացողները անկախ տարիքից, փորձից և կարողություններից: Մեր հիմնական նպատակն է պարելու հաճույքն ու բավականությունը վայելելը, և լինել մեծ շարժման մաս», – ասում է «Պարի եւ հոգու թատրոն»-ի հիմնադիր ղեկավար Սոֆի Դևոյանը:

«Պարզապես հրաշալի զգացողություն է բեմադրել պար և այնուհետև տեսնել, թե ինչպես է այն բեմադրվում աշխարհի տարբեր անկյուններում`ամենուր յուրովի և յուրօրինակ»,-ասում է պարուսույց Աքրամ Խանը: Բազմաթիվ մրցանակների արժանացած պարուսույցը 2000 թվականին հիմնադրել է իր պարային խումբը և շրջել աշխարհի տարբեր երկրներում: 2012 թվականին նրան պարախումբը հանդես է եկել Լոնդոնի Օլիմպիական խաղերի բացման արարողությանը:

Փառատոնը մեկնարկել է Լոնդոնում մայիսի 20-ին, երբ հազարավոր անգլիացիներ միացել են շարժմանը, և պարը ներկայացրել ոչ միայն Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում, այլև իրենց համայնքներում:

Տեսանյութը ` https://bit.ly/297VApf

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930