Լրահոս
Օրվա լրահոսը

Զորամասի հրամանատարությունը կազմակերպել էր մրցույթներ տարբեր մարզաձևերից

Հունիս 28,2016 15:49

Նախապես հաստատված պլանի համաձայն` հունիսի 26-ին ՀՀ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, ինչպես և զինված ուժերի մյուս ստորաբաժանումներում, անցկացվել են մարզական միջոցառումներ:

Առաջնորդվելով «Առողջ մարմնում առողջ ոգի» կարգախոսով` զորամասի հրամանատարությունը կազմակերպել էր մրցույթներ տարբեր մարզաձևերից:

Մրցակցային առողջ մթնոլորտում զինծառայողները իրենց ուժերն են ստուգել պարանի ձգում, վոլեյբոլ, սեղանի թենիս, ֆուտբոլ, բասկետբոլ, բազկամարտ, շախմատ, շաշկի մարզաձևերում: Ուշագրավ է. որ մարզական տոնին մասնակցել են նաև զորամասի սպաները, ովքեր իրենց ներկայությամբ էլ ավելի հետաքրքիր են դարձրել միջոցառումը:

Մրցումների ընթացքում բարձր արդյունքներ ու ցուցանիշներ գրանցածները զորամասի հրամանատարության կողմից խրախուսվել են պատվոգրերով, շնորհակալական նամակներով:

Նման միջոցառումները կարևոր են նաև այն առումով, որ մարզական խաղերի ընթացքում բարելավվում է զինծառայողների ֆիզիկական պատրաստվածությունը, ինչն իր հերթին նպաստում է  տվյալ ստորաբաժանման մարտունակության ամրապնդմանը:

 

ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, կրտսեր սերժանտ Դավիթ Մարտիրոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930