Buh.am կայքում զետեղված է մի տեղեկատվություն, ըստ որի Հայաստանի Ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի «Երկարակյաց շենքերի եւ կառույցների շինարարության հիմնախնդիրները» թեմայով դոկտորական ատենախոսության մեջ գրագողության 41 դրվագ կա: Ակտիվ հղումով էլ դրված են բոլոր այն հատվածները, որոնք, ըստ buh.am-ի, առանց հղումի ներմուծվել են ռեկտորի գիտական աշխատանքի մեջ՝ այլազգի հեղինակների աշխատություններից:
Գագիկ Գալստյանի դոկտորական ատենախոսությունը պաշտպանվել է 2011թ. «030-Շինարարություն» մասնագիտական խորհրդում:
Aravot.am-ը պարոն Գալստյանից հետաքրքրվեց՝ իսկապե՞ս իր դոկտորական ատենախոսության մեջ առկա են արտագրության դեպքեր, ինչպես նշված է buh.am-ում:
Հայաստանի Ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանի ռեկտորը պատասխանեց. «Ես չեմ էլ կարդում ձեր ասած էջերը եւ չեմ էլ անհանգստանում»:
Կարդացեք նաև
Նա սրիկայություն որակեց նման տեղեկատվություն հրապարակելը, ապա հավելեց. «Չեմ ուզում նման բաների մեջ ընկնել, երբեք նման բան չի եղել, բացարձա՛կ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ