Սույն թվականի հունիսի 28-ին տեղի ունեցան ՀՀ ԳԱԱ 5 բաժանմունքների ակադեմիկոս քարտուղարների և ՀՀ ԳԱԱ նախագահության անդամների ընտրությունները: ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարի պաշտոնում ընտրվեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը: Նա այս պաշտոնում փոխարինելու է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Նորայր Առաքելյանին: ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ընտրվեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Կոստանյանը: Նա փոխարինելու է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Չիլինգարյանին: ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարի պաշտոնում ընտրվեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը: Նա այս պաշտոնում փոխարինելու է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վիլեն Հակոբյանին:
ՀՀ ԳԱԱ Քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար վերընտրվեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը, ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարի պաշտոնում՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը:
ՀՀ ԳԱԱ նախագահության անդամներ ընտրվեցին ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ Վանիկ Զաքարյանը, Էդուարդ Ղազարյանը, Գագիկ Ղազինյանը, Գևորգ Պողոսյանը, Աշոտ Սաղիյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ Արամ Սիմոնյանը, Արսեն Հախումյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 27-ին ՀՀ ԳԱԱ կառավարման մարմինների ընտրություններում ՀՀ ԳԱԱ նախագահի պաշտոնում վերընտրվեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ ԳԱԱ-ի փոխնախագահի պաշտոնում վերընտրվեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարի պաշտոնում վերընտրվեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հրանտ Մաթևոսյանը:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն