Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչն է նպաստում ԼՂ-ում թեժացման հրահրմանը. պարզաբանում է ՀՀ-ում Չեխիայի դեսպանը

Հունիս 28,2016 22:30

«Չեխիայի Հանրապետությունը, ինչպես ԵԱՀԿ անդամ երկրների ճնշող մեծամասնությունը, լիովին հավատարիմ է 1992 թվականի ԵԱՀԿ-ի կոչին՝ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կողմերին սպառազինություն չմատակարարել», «Առավոտ»-ի տված բացառիկ հարցազրույցում հայտարարեց Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան՝ Պետր Միկիսկան:

«Ցավոք սրտի, ոչ բոլոր ԵԱՀԿ անդամ երկրներն են նույն կերպ վարվում, դրանով իսկ թույլ տալով բռնության եւ մարդկային կորուստների էսկալացիա Լեռնային Ղարաբաղ եւ Ադրբեջան շփման գծում կամ Հայաստան-Ադրբեջան սահմանին: Վստահեցումը, թե «այլ պետությունները» կոնֆլիկտի կողմերին սպառազինություն կմատակարարեն, կամ «պարզապես բիզնես է», դա միայն արդարացնում է հակամարտության թեժ փուլը հրահրելը», հավելեց դեսպանը:

ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկայի հետ բացառիկ հարցազրույցը կարդացեք հունիսի 29-ի տպագիր «Առավոտ»-ում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930