Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երիտասարդների արտագաղթման պատճառները և դրանք կանխելու բանաձևը

Հունիս 28,2016 14:07

Ուսանողների շրջանում արտագաղթի հիմնական դրդապատճառները պարզելու համար Հանուն սոցիալական արդարության (ՀԱՍԱԿ) կուսակցության աշխատանքային խումբն իրականացրել է հետազոտական ուսումնասիրություն Հայաստանի Հանրապետության 11 բուհերի 500 ուսանողների (բակալավր, մագիստրատուրա, ասպիրանտուրա) շրջանակներում:

Հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ ուսանողների 67%-ը գոհ է հայաստանյան բուհերում ստացած կրթությունից, 25%-ը` ոչ, իսկ 8%-ը դժվարանում է պատասխանել: Պարզվում է, որ հարցվողների մեծ մասը` 62%-ը հնարավորության դեպքում կմեկնի արտերկիր ուսումը շարունակելու համար, և միայն 33%-ն է պատրաստվում բավարարվել Հայաստանում ստացած կրթությունից, իսկ 5%-ը դժվարանում է պատասխանել:

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ուսանողների` երկիրը լքելու և արտերկրում ուսումը շարունակելու դրդապատճառները տարբեր են: Այսպիսով, 16%-ը պատրաստվում է մեկնել բարձր որակավորում, առավել խորը գիտելիքներ և մասնագիտական փորձ ձեռք բերելու նպատակով, 7%-ի կարծիքով իր նախընտրած մասնագիտությունը քիչ պահանջարկ ունի հայաստանյան աշխատաշուկայում, 19%-ը համոզված է, որ դրսում ուսումը շարունակելու դեպքում Հայաստանում կկարողանա բարձր աշխատավարձով աշխատանք գտնել, իսկ 58%-ը ցանկանում է արտերկրում ուսումն ավարտելուց հետո այնտեղ աշխատանք գտնել:

Ուսանողները նշել են, որ մեկնելուց հետո կվերադառնան հայրենիք, եթե Հայաստանում գտնեն 150. 000 դրամ աշխատավարձով և հետագայում այդ աշխատավարձը աճելու հեռանկարներով աշխատանք (48%), 49%-ը չի մնա արտերկրում, եթե Հայաստանում աշխատեն իրենց մասնագիտությամբ, ունենան մասնագիտական հեռանկարներ և 150. 000 դրամից բարձր աշխատավարձ, իսկ 3%-ը ոչ մի պարագայում չի վերադառնա Հայաստան:

ՀԱՍԱԿը առաջարկում է այս խնդրի լուծման առաջնային բանաձևը.

ՀՀում պետական մակարդակով անհրաժեշտ է կադրային քաղաքականության հայեցակարգ/ռազմավարություն ընդունելՎերջինս ենթադրում է գործատու-աշխատող կանոնակարգված հարաբերությունների հաստատում, բազմակողմանի օժանդակություն արհմիութենական շարժմանը, պետական համապատասխան մարմնի կողմից կադրային աուդիտի իրականացում ՀՀ խոշոր և միջին գործատուների մոտ, ինչը կբերի վերջիններիս կողմից կադրերի վերապատրաստման ծրագրերի պարբերական իրականացմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930