Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աղքատություն, անգրագիտություն և վաղ մահացություն է սպասում աշխարհի ամենաանապահով երեխաներին. ՅՈՒՆԻՍԵՖ

Հունիս 28,2016 13:21

 Ըստ նոր զեկույցի, ճիշտ ընտրությունն այսօր կարող է և կփոխի այդ ճակատագիրը հակառակ ուղղությամբ

 28-ը հունիսի, 2016 թ., Նյու Յորք – Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի այսօր լույս տեսած նոր զեկույցի, ելնելով ներկայիս միտումներից` մինչ Կայուն զարգացման նպատակների համար թիրախային հանդիսացող 2030թ.-ը 69 մլն երեխա նախքան 5 տարին լրանալը կմահանա հիմնականում կանխարգելիչ պատճառներից, 167 մլն երեխա աղքատության մեջ կապրի, իսկ 750 մլն կին ամուսնացած կլինի դեռահաս տարիքում,- սա այն դեպքում, եթե աշխարհը չկենտրոնանա առավել անապահով երեխաների վրա:

«Երեխաների իրավիճակն աշխարհում» ՅՈՒՆԻՍԵՖ-ի ամենամյա կարևորագույն զեկույցն է, որը մռայլ գույներով է պատկերում այն, ինչ կարող է պատահել աշխարհի ամենաաղքատ երեխաների հետ, եթե կառավարությունները, դոնորները, ձեռնարկություններն ու միջազգային կազմակերպությունները չարագացնեն ջանքերի գործադրումը` ուղղված երեխաների կարիքների բավարարմանը:

«Հարյուր միլիոնավոր երեխաների` կյանքում հավասար հնարավորություն չտալը ավելին է, քան պարզապես նրանց ապագային սպառնալը: Խթանելով միջսերնդային զրկանքների շրջանը` մենք վտանգում ենք հասարակությունների ապագան»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքը (Anthony Lake): «Մենք ընտրության հնարավորություն ունենք` ներդրում անել այս երեխաների ապագայում այսօր կամ թույլ տալ, որ մեր աշխարհը դառնա ավելի անհավասար և բևեռված»:

Զեկույցում նշվում է, որ զգալի առաջընթաց է կատարվել երեխաների կյանքերը փրկելու, երեխաներին դպրոց ուղարկելու և մարդկանց աղքատությունից դուրս հանելու հարցում:

Համաշխարհային մակարդակով մինչև 5 տարեկանների շրջանում մահացության դեպքերը 1990 թ.-ից ի վեր կրճատվել են կիսով չափ: 129 երկրներում հավասար թվով տղաներ ու աղջիկներ են տարրական դպրոց հաճախում, իսկ 1990թ. հետ համեմատ` ծայրահեղ աղքատության մեջ բնակվող մարդկանց քանակը աշխարհում կիսով չափ կրճատվել է:

Սակայն այս առաջընթացը ոչ հավասարաչափ է եղել և ոչ էլ` արդար,- ասված է զեկույցում: Ամենաաղքատ երեխաների` նախքան 5 տարին լրանալը մահացության և թերսնման դեպքերը երկու անգամ ավելի հավանական են դարձել, քան հարուստ երեխաների մոտ: Հարավային Ասիայի մեծ մասում և Աֆրիկայի ենթասահարյան հատվածում կրթություն չստացած կանանց երեխաների` նախքան 5 տարին լրանալը մահացության դեպքերը երեք անգամ ավելի հավանական են, քան միջնակարգ կրթություն ստացած կանանց երեխաների մոտ: Բացի դրանից, ամենաաղքատ կենցաղային պայմաններում մեծացած դեռահաս աղջիկների ամուսնությունները երկու անգամ ավելի հավանական են, քան ապահովված կենցաղում մեծացած աղջիկների:

Հեռանկարը ոչ մի տեղ այնքան հոռետեսական/մռայլ չէ, որքան Աֆրիկայի ենթասահարյան հատվածում, որտեղ առնվազն 247 մլն երեխա կամ երեքից երկուսն ապրում են բազմաչափ աղքատության մեջ` զրկված լինելով այն ամենից, ինչ անհրաժեշտ է իրենց գոյատևելու և զարգանալու համար, և որտեղ ամենաաղքատ բնակչության հինգերորդ մասի 20 – 24 տարեկանների 60 տոկոսը չորս տարուց էլ պակաս դպրություն է ստացել: Ըստ զեկույցի կանխատեսումների, ներկայիս միտումներով նախքան 2030թ.-ը Աֆրիկայի ենթասահարյան հատվածում կդիտվի հետևյալ պատկերը`

69 միլիոն երեխաների կեսը կմահանա նախքան 5 տարին լրանալը` հիմնականում կանխարգելիչ պատճառներից

Տարրական դպրոցի տարիքի 60 մլն երեխաների կեսից ավելին դպրոց չի հաճախի

10-ից 9 երեխա կապրի ծայրահեղ աղքատության մեջ

Թեև կրթությունը առանձնահատուկ դեր ունի երեխաների համար խաղի կանոնները հավասարեցնելու հարցում, 2011թ.-ից դպրոց չհաճախող երեխաների թիվն աճել է, իսկ դպրոց հաճախողների մի զգալի մասը չի սովորում: Այսօր գրեթե 124 միլիոն երեխա չի հաճախում տարրական և ցածր միջնակարգ դպրոց, իսկ տարրական դպրոց հաճախողների հինգից երկուսը գրել-կարդալ կամ պարզ թվաբանություն անել չի սովորել:

Զեկույցում վկայվում է այն մասին, որ ամենախոցելի երեխաների շրջանում ներդրումներ անելով` կարող ենք ստանալ անմիջական և երկարաժամկետ օգուտներ: Դրամական փոխանցումներն, օրինակ, օգնել են երեխաներին դպրոց ավելի երկարատև հաճախելու և կրթության ավելի բարձր մակարդակի հասնելու հարցում: Միջին հաշվով կրթության յուրաքանչյուր լրացուցիչ տարին ավելացնում է երեխայի չափահասության/չափահաս դառնալուց հետո եկամուտը մոտ 10 տոկոսով, իսկ որևէ երկրում երիտասարդների կողմից դպրության յուրաքանչյուր տարին ավարտին հասցնելու պարագայում երկրի աղքատության սանդղակը/միավորը միջին հաշվով իջնում է 9 տոկոսով:

«Անհավասարությունը ոչ անխուսափելի է, ոչ էլ` անհաղթահարելի»,- ասված է զեկույցում: Առավել խոցելի երեխաների վերաբերյալ ավելի ստույգ տվյալներ, համալիր լուծումներ երեխաների խնդիրների հաղթահարման հարցում, նորարար լուծումներ հին խնդիրների լուծման հարցում, ավելի արդար ներդրումներ և համայնքների ավելի մեծ ներգրավվածություն, -սրանք են այն միջոցները, որ կօգնեն հավասարեցնել խաղի կանոնները երեխաների համար:

 

ՅՈՒՆԻՍԵՖ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930