Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մտավորականների բաց նամակը. շատերն են գիտակցում, որ Եղիշե Խաչատրյանի փոխա­րեն կարող էր լինել իրենցից յուրաքանչյուրը

Հունիս 28,2016 12:54

ԲԱՑ ՆԱՄԱԿ

ՀՀ գլխավոր դատախազ Գ. Ս. Կոստանյանին

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ

Վ. Գ. Շահինյանին

Վերջերս ողջ հանրապետությունը ցնցեց Նուբարաշենում կատարված բարբա­րո­սա­կան սպանությունը. հարազատ մոր աչքի առջև դաժանորեն սպանվեց ընտանիքի օրի­նակելի հայր, հողի ազնիվ աշխատավոր, մարդկային բարձր արժանիքներով օժտ­ված մի մարդ՝ Եղիշե Խաչատրյանը: Նա մեր գործընկերոջ՝ Փ. Մեյ­թիխանյանի ամու­սինն էր: Մենք Եղիշեին ճանաչել ենք իբրև պարզ, ազնիվ աշխատավորի, մեր հայ­րե­նի­քի ճակատագրով մտահոգված անկեղծ հայ մարդու:

Ապրիլյան պատերազմի օրերին մեր հասարակությանը համակած միաս­նա­կա­նու­թյունը, մարդկային ջերմությունը, սրտացավությունը բոլորիս մեջ կրկին հավատ արթ­նացրին մեր ժողովրդի ապագայի, մեր երիտասարդության առողջ ուժերի, նրա մարդ­կային բարձր նկարագրի հանդեպ: Բայց, ցավոք, իրականությունը փաստում է, որ այսօր մենք ստիպված ենք պայքարել ոչ միայն արտաքին, այլև ներքին թշնամու դեմ, որը հաճախ շատ ավելի վտանգավոր է, և նրա ներկայությունը ժանտախտի պես վարակում է մեր հասարակությունը բարոյալքման ախտով: Մեր օրերում, երբ հայ զինվորը կյանքի ու մահվան կռիվ է տալիս սահմանին, մենք այստեղ խաղաղ պայմաններում հաճախակի լսում ենք կատարվող բռնարարքների, բար­բա­րո­սա­կան սպանությունների, դաժան ծեծերի, խոշտանգումների և այլ հան­ցա­գոր­ծու­թյուն­ների մասին:

Այս ամենը խստորեն անհանգստացնում է մեզ՝ մտավորականներիս, և վստահ ենք՝ նաև մեր հասարակության ճնշող մեծամասնությանը: Մենք չենք կարող լռել և թույլ տալ, որ թափթփուկները եղանակ ստեղծեն մեր երկրում, որ վախի ու ահաբեկման մթնո­լոր­տի պատճառով ազնիվ մարդիկ անգամ վախենան օգնության ձեռք մեկնել տուժողին, որ մեր հասարակության՝ դարերով ձևավորված արժեհամակարգը այս օրերին գլխի­վայր շրջվի:

Եղիշե Խաչատրյանի սպանությունը ցնցեց շատ-շատերին: Նրա մահը միայն իր ըն­տա­նիքի խնդիրը չէ, այլ բոլոր նրանց, ովքեր մտահոգված են մեր երկրի ներկայով և ապագայով: Կարծում ենք՝ շատերն են գիտակցում, որ Եղիշե Խաչատրյանի փոխա­րեն կարող էր լինել իրենցից յուրաքանչյուրը, իսկ դա նշա­նա­կում է, որ մեր երկրում լրջորեն վտանգ­ված է քաղաքացու կյանքի ապա­հո­վու­թյու­նը: Հանցագործների և զոռբաների անպատժելիության մթնո­լորտի առկա­յու­թյունը, ինչ խոսք, չի կարող չանհանգստացնել իր եր­կրի և ընտանիքի ճակատագրով մտահոգված յուրաքանչյուր քաղաքացու:

Դիմելով ձեզ՝ հույս ենք հայտնում, որ ինչպես Եղիշե Խաչատրյանի սպա­նու­թյան, այնպես էլ այլ ծանր հանցագործությունների ան­աչառ քննությունը և իրական մեղավորների բացահայտումն ու արդարացի պատիժը կնպաստեն մեր հասա­րա­կու­թյան բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացմանը և թույլ չեն տա, որ իրական ոճրագործներն իրենց զգան ազատ ու անպատժելի:

 

Հարգանքներով՝

  1. Մելքոնյան Աշոտ Աղասու, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պ.գ.դ., պրոֆեսոր
  2. Գասպարյան Սեդա Քերոբի, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բ.գ.դ., պրոֆեսոր
  3. Մաթևոսյան Լիաննա Բենիամինի, ՌԴ ԲԱ թղթակից անդամ, բ.գ.դ., պրոֆեսոր
  4. Մելիքյան Գուրգեն Վրեժի, բ.գ.թ., պրոֆեսոր
  5. Ավագյան Արծրուն Աբգարի, բ.գ.դ., պրոֆեսոր
  6. Հովսեփյան Լիանա Սամվելի, բ.գ.դ., պրոֆեսոր
  7. Աբաջյան Աննա Հենրիկի, բ.գ.դ., պրոֆեսոր
  8. Կարապետյան Կարո Մնացականի, մ.գ.թ., պրոֆեսոր
  9. Առաքելյան Արա Հրաչիկի, բ.գ.դ., պրոֆեսոր
  10. Պետրոսյան Դավիթ Վլադիմիրի, բ.գ.դ., պրոֆեսոր
  11. Հովսեփյան Մուշեղ Մայիսի, բ.գ.դ., պրոֆեսոր
  12. Կարապետյան Իգոր Կարապետի, մ.գ.դ., պրոֆեսոր
  13. Հարությունյան Համլետ Մալխասի, պ.գ.դ.
  14. Խառատյան Ալբերտ Արմենակի, պ.գ.դ.
  15. Խուդինյան Գևորգ Սարգսի, պ.գ.դ.
  16. Սահակյան Ռուբեն Օնիկի, պ.գ.դ.
  17. Դանիելյան Էդվարդ Լիպարիտի, պ.գ.դ.
  18. Սաֆարյան Ալեքսանդր Վիլենի, պ.գ.թ., պրոֆեսոր
  19. Ջրբաշյան Աշխեն Էդվարդի, բ.գ.թ., դոցենտ
  20. Պետրոսյան Վարդան Զորիկի, բ.գ.թ., դոցենտ
  21. Բաղդասարյան Հասմիկ Գրիգորի, բ.գ.թ., դոցենտ
  22. Հայրապետյան Աշոտ Պուշկինի, բ.գ.թ., դոցենտ
  23. Չալըմյան Նուբար Տրդատի, պ.գ.թ., դոցենտ
  24. Մարտիրոսյան Նաղաշ Նարինբեկի, բ.գ.թ., դոցենտ
  25. Մելքոնյան Ռուբեն Հովհաննեսի, բ.գ.թ., դոցենտ
  26. Սաղաթելյան Ռիտա Գուրգենի, բ.գ.թ., դոցենտ
  27. Ափինյան Աբգար Գևորգի, բ.գ.թ., դոցենտ
  28. Հարությունյան Զավեն Հրանտի, մ. գ. թ., դոցենտ
  29. Խոսրոևա Անահիտ Ռազմիկի, պ.գ.թ.
  30. Կարապետյան Արմեն Հովակիմի, պ.գ.թ.
  31. Մուրադյան Հակոբ Ղարիբի, պ.գ.թ., դոցենտ
  32. Ամիրջանյան Հասմիկ Հովիկի, պ.գ.թ.
  33. Ավագյան Վաչագան Վարազդատի, բ.գ.թ., դոցենտ
  34. Եղիազարյան Ալինա Վահրիճի, մ. գ. թ., դոցենտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գեւորգ says:

    Հազարամյակների պատմություն ու մշակույթ ունեցող երկրում դոկտորներն ու պրոֆեսորները աղաչում են իշխանավորներին … անմեղ մարդուն գազանի նման հոշոտողներին անպատիժ չթողնել (!) Ի՜նչ ,,պատմություն ու մշակույթ,, – ինչի՜ մասին մտածել կամ խոսել այլեւս:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930