Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Դեւրիկյանը Արծրունի Սահակյանի պահվածքում որտե՞ղ տեսավ գիտնականին ոչ հարիր նկարագիր. «Չորրորդ իշխանություն»

Հունիս 28,2016 12:29

Շատ ցավալի էր տեսնել ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դեւրիկյանի արձագանքը Արծրունի Սահակյանի քննադատությանն ու առաջարկներին։

Վարդան Դեւրիկյանը չափազանց կրթված, մեծ գիտելիքների տեր մարդ է։ Կարելի է ասել, մտավորական մարդ է։ Բայց նրան բացարձակ պատիվ չի բերում պրոֆեսոր Արծրունի Սահակյանին անբարոյական համարելը:

Aravot.am-ի  հետ զրույցում Վարդան Դեւրիկյանն ասել էր. «Արծրունի Սահակյանի ասուլիսը գիտնականի բարոյական նկարագրին վայել չէր, իր պահվածքն անվայել էր գիտնականի պահվածքին։ Եթե որեւէ մեկը դժգոհության ունի Ռադիկ Մարտիրոսյանի գործունեությունից, դա չի նշանակում, որ ինքը պետք է ցեխ շպրտի ակադեմիայի վրա։ Ակադեմիան հարկավոր է մեր երկրին՝ որպես հավաքական կազմակերպություն, որպես լիազոր մարմին, որ ներկայացնում է հայկական գիտությունը աշխարհում։ Ես երբեք ինչ-որ «շակալային թաքնվումներ» չեմ ունեցել, եւ եթե Ռադիկ Մարտիրոսյանը նորից առաջադրվի, անվերապահորեն ես կքվեարկեմ նրա օգտին, քանի որ խորապես հարգում եմ նրան, եւ նա մեծ գիտական վաստակ ունի»։

Անհասկանալի է, թե Վարդան Դեւրիկյանը Արծրունի Սահակյանի պահվածքում որտեղ տեսավ գիտնականին ոչ հարիր նկարագիր։ Այսինքն, քննադատությունը անբարոյականություն է՞։ Այսինքն, որ մարդը իր հայրենի գիտության զարգացման շահերից ելնելով առաջարկություններ է անում, դա ոչ գիտական պահվածք է՞։ Ու եթե այսպիսի ցցերով է ընդունվում ցանկացած այլախոհություն, կարծիք, իհարկե, մեր երկիրն էլ այսպիսի քոսոտ վիճակում կլինի։

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930