Լրահոս
Օրվա լրահոսը

Պայթեց միֆը, թե ստվերային գումարների մի հատվածը գոնե ուղղվում է բանակաշինությանն ու սպառազինությանը. Արմեն Մարտիրոսյան. «Իրատես»

Հունիս 28,2016 12:21

«Իրատեսի» զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը

– Քառօրյա պատերազմը չդարձա՞վ այն կետը, երբ այլևս չես կարող քայլ չանել, եթե չես ուզում ինքդ քեզ կործանել։

– Այդ քաղաքականության հետևանքների մասին քչերն էին խոսում, մեկն էլ ես եմ եղել, քառօրյա ակտիվացումը բոլորին ակնհայտ դարձրեց, որ այսպես չի կարող շարունակվել։ Պայթեց միֆը, թե ստվերային գումարների մի հատվածը գոնե ուղղվում է բանակաշինությանն ու սպառազինությանը։

Զուգահեռ տեսանք օֆշորային սկանդալներ, դժվար չէ պատկերացնել՝ մյուսները օֆշորներում ու օֆշորներից դուրս ինչեր ունեն։ Միջազգային կազմակերպություններից մեկը տվյալներ հրապարակեց, որ 10 տարում Հայաստանից դուրս է բերվել 10 միլիարդ դոլար անօրինական գումար՝ տարեցտարի ավելանալով։ Համակարգային կոռուպցիան շարժվել է դեպի օֆշորներ, և եթե 10 միլիարդի գոնե 1/3-ը ուղղվեր բանակին, մենք այսօր այլ վիճակում կլինեինք, եթե 1/3-ը գոնե տնտեսություն մտներ, գործազրկության այլ մակարդակ կլիներ, և էժան աշխատուժ չէինք արտահանի՝ տուն քանդող արտագաղթի միջոցով։ Համակարգային խնդիրները համակարգային լուծումներ են պահանջում։

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930