Լրահոս
Օրվա լրահոսը

Շինարարական հանքավայրի թափոնները սելավատարի միջով լցվել են քաղաք. «Ժողովուրդ»

Հունիս 28,2016 11:58

Արթիկցիները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեցին, որ սելավատարի մեջ լցվել են Արթիկ քաղաքի վերեւի մասում գտնվող Արթիկի տուֆի կոմբինատի հանքաքարերը։

Իսկ Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ Արթիկի տուֆի կոմբինատը արդեն 25 տարի է, ինչ չի գործում, այդ քարհանքը շահագործվել է 1930թ.-ից մինչեւ 1991–92թթ., եւ կոմբինատի շահագործման ժամանակ հանքի թափոնները լցվել են ձորը։ «Այդ սելավը աննախադեպ տեղումների հետեւանքով է առաջացել, արդյունքում 60 տարվա կուտակված շինարարական հանքավայրի թափոնները սելավատարի միջով լցվել են քաղաք։ Պատկերացնո՞ւմ եք՝մինչեւ 30-40 սմ շերտով ձյան պես սարերում կարկուտ է նստած եղել: Իսկ մինչ այդ՝ սելավատարներն անցանելի էին: Գոնե ժայռերի այդ քարի կտորները չպոկեր, բերեր կամ տուֆի քարհանքի մնացորդները»,- ցավով նկատեց Արթիկի քաղաքապետը:

Միեւնույն ժամանակ նա վստահեցրեց, որ Արթիկում կյանքը պարալիզված չէ, բոլոր հաստատությունները գործում են, բացառությամբ մանկապարտեզի: «Իրենք, ըստ էության, ուզում էին այսօր աշխատել, բայց ես թույլ չտվեցի, որովհետեւ այնտեղ դեռեւս խոնավացած է, բայց անձնակազմը տեղում աշխատում է»,- ներկայացրեց Արսեն Աբրահամյանը։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930