Թենիսի Ռուսաստանի կանանց հավաքականի անդամ Մարգարիտա Գասպարյանը չկարողացավ Ուիմբլդոնյան մրցաշարի կանանց մենապայքարի առաջին շրջանի հանդիպումը չեխ Դենիսա Ալլերտովայի հետ հասցնել ավարտին:
Առաջին սեթը Մարգարիտան տանուլ տվեց 3-6 հաշվով: Իսկ երբ երկրորդում էլ զիջում էր 0-3, հրաժարվեց շարունակել պայքարը՝ առողջության հետ ինչ-որ խնդիրներ ունենալու պատճառով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ zimbio.com-ի