Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մեթյու Բրայզա. Մինսկի խումբը պետք է պարզաբանումներ պահանջի Ալիեւից. «168 ժամ»

Հունիս 28,2016 11:45

«168 ժամը» Ադրբեջանի նախագահի այս մերժման հետևանքների մասին զրուցել է Մեթյու Բրայզայի հետ։

– Պարոն Բրայզա, Ադրբեջանի նախագահը հերքեց հետաքննական մեխանիզմների ներդրման մասին տեղեկությունները և ըստ էության հաստատեց, որ Սանկտ Պետերբուրգում նման մեխանիզմներ ներդնելու պայմանավորվածություն ձեռք չի բերվել, բացի ԵԱՀԿ հատուկ ներկայացուցչի առաքելության ընդլայնումից։ Ի՞նչ է սա նշանակում, և ինչպիսի՞ արձագանք պետք է ստանա Մինսկի խմբի կողմից։

– Մինսկի խումբն ակնհայտորեն պետք է նստի նախագահ Ալիևի հետ և նրանից պարզաբանումներ պահանջի, քանի որ այն, ինչ հայտարարվեց ՌԴ նախագահ Պուտինի հետ նախագահների ամենավերջին հանդիպումից հետո, հետևյալն էր՝ նախագահները համաձայնել են զարգացնել այդ մեխանիզմները։ Ստացվում է, որ այս տեղեկատվությունը հակասում է հանդիպման արդյունքին։ Մինսկի խումբը պետք է հստակեցնի այս հարցը։

Եթե ադրբեջանական կողմի դիրքորոշումը փոխվել է, ապա Մինսկի խումբը պետք է բանակցի՝ առաջ ընթանալով։ Երբ այսքան անորոշ տեղեկություններ կան, դժվար է ավելին ասել։

– Այս հայտարարություններից հետո կարո՞ղ ենք գնահատել Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումը՝ որպես առաջընթաց բանակցային գործընթացում, ինչպես նշել էիք Ձեր նախկին հարցազրույցում։

– Չգիտեմ, վերադառնալով իմ նախկին պնդմանը՝ պետք է ևս մեկ անգամ ասեմ, որ իմ դիվանագիտական փորձից հասկացել եմ, որ այս հայտարարությունները սովորաբար տարբեր կերպ են մեկնաբանվում և ներկայացվում, ուստի մեզ անհրաժեշտ են հստակ հայտարարություններ։ Ես կսպասեի, որպեսզի Մինսկի խումբը մեկնաբաներ, քանի որ Մինսկի խմբի համանախագահները կապի մեջ կլինեն նախագահ Ալիևի հետ ուղիղ կերպով։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930