Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Բարխուդարյան. Իշխանություններն էլ համաձայնել են, որ համար թեկնածու չկա. «Հայկական ժամանակ»

Հունիս 28,2016 11:35

ԳԱԱ նախագահի պաշտոնում Ռադիկ Մարտիրոսյանի թեկնածությունն առաջադրել է ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը։

– Կարծիքներ կան, որ ակադեմիայի 80 տարեկանն անց ղեկավար ունենալը ճիշտ չէ: Փաստորեն համամիտ չեք։

– Գիտե՞ք, համաձայն եմ, ես ինքս 80 տարեկանում աշխատանքից դուրս եմ եկել, ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար էի, փոխպրեզիդենտ եւ այլն, բայց այստեղ բացառություն եմ արել։ Ես կարծում եմ, որ իշխանություններն էլ համաձայնել են, որ համար թեկնածու չկա, համաձայնություն են տվել, բայց

ասել են՝ ակադեմիայի ղեկավար կազմը խիստ երիտասարդացնել։ Շատ են ծերացել։

– Պարոն Բարխուդարյան, ԳԱԱ նախագահի այլ թեկնածություններ չեն առաջադրվել։ Դա ժողովրդավարության սկզբունքներին որքանո՞վ է համապատասխանում, ըստ Ձեզ։

– Լավ կլիներ, որ առաջադրվեին, բայց ում էլ որ առաջադրեին, նա

կհրաժարվեր, որովհետեւ գիտեր, որ չի անցնի։ Իհարկե, ճիշտ կլիներ ուրիշ թեկնածուներ առաջադրեին, քննարկում լիներ եւ այլն, եւ այլն, ինչպես նախորդ ընտրությունների ժամանակ մի քանի թեկնածուներ առաջադրվում էին։ Հիմա տեսնենք, հույս ունենք, որ Ռադիկ Մարտիրոսյանը վերջին անգամ 5 տարով ընտրվում է, եւ պետք է մեծ բարեփոխումներ կատարի։

Վաղվա ընտրությունները ցույց կտան՝ բաժանմունքների ակադեմիկոս-քարտուղարները կմնա՞ն, թե՞ կփոփոխվեն եւ առաջիկա շրջանում

ինչ վերափոխումներ կկատարվեն։ Այսօր կընտրվեն 5 բաժանմունքի ղեկավարներ, ակադեմիայի նախագահությունը։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930