Հունիսի 20-ին Շվեյցարիայում կայացած Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի որակավորման առաջին եւ երկրորդ փուլերի վիճակահանությամբ որոշվել են Հայաստանի մասնակից թիմերի մրցակիցները:
ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ այսօր Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» Անդորրայի Անդորրա լա Վելլա քաղաքի «Էստադի Կոմունալ» մարզադաշտում կհանդիպի «Սանտա Կոլոմա» թիմի հետ:
Եվրոպայի լիգայի հանդիպումները մեկնարկելու են հունիսի 30-ին: Այդ օրը Գյումրիի «Շիրակը» Գորիում ուժերը կչափի Վրաստանի «Դիլա», «Բանանցը» Երեւանում՝ Կիպրոսի «Օմոնիա», «Փյունիկը» Ջիբրալթարում՝ «Եվրոպա» թիմի հետ:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ