Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Օրենքով է արգելվում ոստիկաններին զբաղվել կրոնական գործունեությամբ. «Հրապարակ»

Հունիս 28,2016 11:12

3օր ողջ հանրապետությունը խոսում եւ ապրում էր Հռոմի պապով՝ նրա այցելությամբ, բայց ոչ մի սելֆի, ոչ մի ցուցադրական կամ «գովազդային» լուսանկար Պապի հետ համացանցում չհայտնվեց, միայն վերջում ոստիկանության տարածած մի քանի լուսանկարներ «փչացրեցին» ամբողջը՝ Ֆրանցիսկոս պապը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եւ ոստիկանների «ընկերակցությամբ»։

«Երկու ասպեկտ գոյություն ունի, եւ առաջին ասպեկտը քաղաքական է. համազգեստով ոստիկանը պետության ներկայացուցիչն է, եթե պետության ներկայացուցիչը համազգեստով համբուրում է որեւէ հոգեւորականի ձեռքը ցուցադրաբար, բոլորի ներկայությամբ, դա նախ նշանակում է կրոնական գործունեությամբ զբաղվել, եւ երկրորդը, որ պետությունը ճանաչում է տվյալ հոգեւոր ուղղության գերակայությունը։ Այսինքն՝ դա նաեւ աշխարհիկ օրենքին է հակասում»,- նշում է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ նախագահ Ստեփան Դանիելյանը։

Նա նկատում է, որ նույնիսկ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքով է արգելվում ոստիկաններին զբաղվել կրոնական գործունեությամբ։ Ստեփան Դանիելյանը կարծում է, որ նույնպիսի սխալներ գործել է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը։

ՀՀ օրենքը «Ոստիկանությունում ծառայության մասին», գլուխ 7. 7. Ոստիկանության ծառայողն իրավունք չունի լինել որեւէ կուսակցության, հասարակական-քաղաքական, հասարակական, այդ թվում՝ կրոնական, արհեստակցական կազմակերպության անդամ։

Սիրան ՀՈՒՆԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. փիրուզակ says:

    Որպես ՀՀ քաղաքացի, ինձ համար ևս անհասկանալի էր ոստիկանակ ուժերի՝ Հռոմի պապին հնազանդության ակտը նրա այցելության վերջին օրը: Անհասկանալի էր նաև Հռոմի պապի նկատմամբ մեր աշխարհի ու հոգևոր իշխանության պահվածքը: Նախագահը գրեթե խոնարհվում էր պապի առջև, երբ նույնը ՉԻ անում իր սեփական երկրի հոգևոր առաջնորդի նկատմամբ: Վատիկանի դեսպանի տիկինը պապին ներկայանալիս գլուխը ծածկած է, իսկ սեփական երկրի հոգևոր առաջնորդից հաղորդություն ստանալուց՝ բաց գլխով է: Հոգևոր որոշ առաջնորդներ համբուրեցին պապի ձեռքը, ինչը կարծում եմ ևս տգիտություն էր: Իրենց քարոզած Ավետարանն ասում է, որ երկու տիրոջ ծառա հնարավոր չէ լինել: ՄԻ՞ԹԵ այսքան տարիներ ղեկավար պաշտոններ զբաղեցրած այս վերնախավը արարողակարգի ու դիվանագիտական պատշաճ վարվեցողության կանոներ չգիտի ու ոչ էլ մասնագետներ է պահում, որ իրեն հուշեն: Երևի քծնողներն այնքան շատ են, որ մասնագետի տեղ չի մնում:) Ճանաչե՛լ զիմաստություն եւ զխրատ:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930