Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը հայտարարել է մնալու մասին. «Ժամանակ»

Հունիս 28,2016 10:34

Սերժ Սարգսյանը «Ռոյթերզին» տված հարցազրույցում հայտարարել է, որ եթե «Հանրապետական» կուսակցությունը ընտրություններում չհաղթի, ապա ինքը քաղաքականության մեջ անելիք չի ունենա: Միաժամանակ Սարգսյանը բացառել է, որ ՀՀԿ-ն կպարտվի:

Այսպիսով, Սերժ Սարգսյանը, փաստորեն, հերթական անգամ ակնարկում է իր, այսպես ասած, մնալու մտադրության մասին: Եթե նա ասում է, որ ՀՀԿ-ի պարտվելու դեպքում քաղաքականության մեջ անելիք չունի, ապա դա նշանակում է, որ ՀՀԿ-ի «հաղթելու» դեպքում նա ունի անելիք: Թե հատկապես ինչ տեսքով, Սերժ Սարգսյանն առայժմ չի բարձրաձայնում՝ վարչապե՞տ, ԱԺ նախագա՞հ, թե՞ ՀՀԿ կուսակցապետ, այսպես ասած՝ ստվերային ղեկավարման սկզբունքով: Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանի համար դեռևս այս ամենը անորոշ է, և այդ պատճառով էլ նա չի բարձրաձայնում իր առավել կոնկրետ մտադրությունները կամ ծրագրերը:
Մյուս կողմից՝ հետաքրքրական է, որ Սարգսյանը իր մնալու մտադրության մասին բարձրաձայնում է Հռոմի Պապի այցելությունից հետո: Նշանակու՞մ է սա արդյոք, որ այս հարցում Սերժ Սարգսյանն ակնկալում է Վատիկանի աջակցությունը միջազգային ասպարեզում, ուժային տարբեր կենտրոնների մոտ իր մնալու հարցի հավանության առումով: Դժվար է ասել, սակայն խորհրդանշական է, որ Սարգսյանն այդ մասին ակնարկում է հենց Հռոմի Պապին ճանապարհ դնելուց հետո:

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930