Գերմանիայի Ռադեբուլ քաղաքում մեկնարկել է վետերան շախմատիստների աշխարհի թիմային առաջնությունը, որն անցկացվում է երկու՝ 50-ից բորձր եւ 60-ից բարձր, տարիքային խմբերում:
Հայաստանը հանդես է գալիս «կրտսեր վետերանների» խմբում, որտեղ ընդգրկված է 57 թիմ: Հայաստանի հավաքականի կազմում են Ռաֆայել Վահանյանը, Աշոտ Անաստասյանը, Կարեն Մովսիսյանը, Նորայր Քալանթարյանը եւ Սերգեյ Գալդունցը: Անցկացվել է երկու տուր: Մեր վետերանները միեւնույն 3,5-0,5 հաշվով հաղթել են գերմանական Դրեզդեն եւ Լայպցիգ թիմերին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ chess-db.com-ի
Կարդացեք նաև