Օրեր առաջ ԼՂՀ ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ռուբեն Եսայանը նամակով դիմել էր Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ Ռուզաննա Խաչատրյանին՝ հանդիպելու խնդրանքով:
Չմերժելով զինվորի խնդրանքը՝ Ռուզաննա Խաչատրյանը սիրով ընդունեց նրան: Ջերմ զրույցի ընթացքում Ռուբենը անկեղծորեն պատմեց ծառայության, ապրիլյան պատերազմի ժամանակ իր կրած դժվարությունների, սիրած աղջկա և այն երազանքի մասին, որ կցանկանար հանդիպել ու մոտիկից տեսնել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, սեղմել նրա ձեռքը. հետո ամոթխած բացահայտեց մի գաղտնիք ևս, որ ունի հեղինակած երգ` նվիրված Արցախի հերոս Սեյրան Օհանյանին:
2016 թ. հունիսի 27-ին ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ՀՀ ՊՆ վարչական համալիրում ընդունեց զինվոր Ռուբեն Եսայանին: Հանդիպման ընթացքում նրանք զրուցեցին ծառայողական խնդիրների, պարտականությունների, ընտանեկան հարցերի շուրջ: Նախարարը շնորհակալություն հայտնեց իրեն նվիրված երգի ջերմ խոսքերի համար և մաղթելով զինվորին բարի ծառայություն՝ հորդորեց, որ ապագայում սիրով ընտանիք կազմի, շատ զավակներ ունենա, շենացնի հայրենիքը… Իսկ ինքը մշտապես կանգնած է հայ զինվորի, սպայի, հայրենիքին նվիրյալ պաշտպանների կողքին և ուժերի ներածին չափով սատարելու է նրանց ընտանիքներին:
-Մենք թշնամուն հաղթելու ենք մեր միասնությամբ, հայրենիքի և միմյանց նկատմամբ հավատով, սիրով և պայքարի անհաղթելի ոգով:
Կարդացեք նաև
Ռուզաննա Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից