Հուլիսի 27-ին Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպում ունեցավ Սիրիայի Ժողովրդական Ժողովի նորընտիր նախագահ դոկտոր Հադիա Խալաֆ Աբբասի հետ: Հանդիպման ընթացքում դեսպանը նրան փոխանցեց ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը:
Սիրիայի օրենսդիր մարմնի նորընտիր նախագահը, շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար, խնդրեց իր և ՍԱՀ ԺԺ նորընտիր անդամների անունից ջերմ ողջույններ և բարեմաղթանքները փոխանցել ՀՀ քաղաքական ղեկավարությանը և հայ ժողովրդին: Հադիա Աբբասը բարձր գնահատեց հայ-սիրիական բարեկամական հարաբերությունների մակարդակը` այդ համատեքստում առանձնահատուկ կարևորելով միջխորհրդարանական փոխգործակցությունը:
Հանդիպմանը նաև մտքեր փոխանակվեցին երկկողմ օրակարգային հարցերի շուրջ:
ՀՀ ԱԳՆ