Սերժ Սարգսյանը կարծում է, որ Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) կհաղթի խորհրդարանական ընտրություններում:
«Ռոյթերզ»-ին տված հարցազրույցում, նա ընդգծում է՝ թե Հանրապետականի պարտության դեպքում քաղաքականության մեջ անելիք այլևս չի ունենա, ապա ծիծաղով բացառում դրա հնարավորությունը։
«Եթե կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում անհաջողության մատնի, ես ի՞նչ ունեմ այլևս քաղաքականության մեջ անելու», – ասել է նախագահը։
Լրագրողի ճշտող հարցի՞ն, թե նման բան ակնկալում է, նախագահն արձագանքում է ծիծաղով. – «Ոչ»։
Կարդացեք նաև
Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ազատություն» ռ/կ-ի կայքում