7 օր շարունակ հացադուլի մեջ գտնվող պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանն այսօր դադարեցրել է իր հացադուլը:
Ինչպես «Ա1+»-ին հայտնեց «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» հանձնախմբի համակարգող Գագիկ Սարուխանյանը, այսօր «Վարդաշեն» ՔԿՀ-ում նրան է այցելել Արդարադատության նախարարության ներկայացուցիչը եւ տեղեկացրել, որ պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու վերաբերյալ բարձրացված հարցերը ուղղման պրոցեսի մեջ են:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ա1+»-ի կայքում