Քանդակագործ Գագիկ Գևորգյանի «Որբերը» անվանմամբ քանդակը Անարատ Հղության քույրերի միաբանության անդամները նվիրել են Գյումրի այցելած Հռոմի Ֆրանցիսկոս Պապին:
Քանդակագործը մեզ հետ զրույցում պատմեց, որ քանդակի վրա սկսել էր աշխատել ամիսներ առաջ, իսկ գաղափարը միաբանությանն էր. «Քանդակել եմ հայ որբուկներին ՝ մտքումս ունենալով նաեւ եղեռնի պատմությունը, եղեռնի թեման: Քանդակով պատկերել եմ տղայի ու աղջկա կերպարներ այն տարիքում, որ իրենց անցած դժվարությունների հիշողությունն ունեն ու կարող են այդ ամենը հիշելով՝ ոտքի կանգնել ու իրենց տեղը գտնել այս կյանքում:
Տղայի արտահայտության մեջ պաշտպանի կերպար եմ դրել, որ պաշտպանի իր քրոջն ու իր նմաններին: Սա յուրահատուկ նվեր էր Հռոմի պապին, որովհետեւ նա որբերին, անտերներին մեծ ուշադրություն ու հոգատարություն է ցուցաբերում, իմ կարծիքով, Հռոմի պապը մայր Թերեզայի արական սեռի տեսակն է»:
Գագիկ Գեւորգյանի խոսքով, Հռոմի պապը շատ հավանել է նվերը ու հատկապես հիմքում դրված խորհուրդը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ