Ռուսաստանը ներկայացնող Մարգարիտա Գասպարյանը կանանց մենախաղերում այսօր պայքարն սկսում է Չեխիայի ներկայացուցիչ Դենիսա Ապլերտովայի հետ:
21-ամյա Մարգարիտան վերջերս է սկսել մարզական կարիերայում նկատելի արդյունքներ գրանցել: Նրա առաջին լուրջ հաջողությունը եղել է Բաքվում անցկացված միջազգային ներկայացուցչական մրցաշարում, որտեղ հայ մարզուհին ճանաչվել է հաղթող:
Մարզասերները քվեարկության արդյունքներով Մարգարիտային ճանաչել են նաեւ Բադ Գաշտեյնում կայացած մրցաշարի երրորդ լավագույն խաղացող:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ