Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բարեկամավան,Կոթի եւ Ոսկեպար գյուղերի 1255 բնակիչ նամակ է ուղարկել նախագահ Սերժ Սարգսյանին եւ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:
Ինչպես հայտնեց Կոթիի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Արթուր Մանթաշյանը, իրենք նամակի մեջ նշել են, որ նամակը ստորագրողները կազմում են նշված գյուղերի փաստացի բնակչության 80 տոկոսը:
Ըստ Ա. Մանթաշյանի ՝դիմումատուները դեմ են Ադրբեջանին սահմանակից համայնքների խոշորացմանը, ցանկանում են , որ գոնե այս փուլում այն չիրականացվի, քանի որ մինչեւ 2017 թվականի վերջը Հայաստանի բոլոր համայնքներն են խոշորացվելու: Նրանք նշել են, որ համայնքների խոշորացումով խախտվում է ՀՀ սահմանադրությունը եւ «Տեղական հանրաքվեի մասին» օրենքի 7-րդ գլուխը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ