Լրահոս
Օրվա լրահոսը

Սեդա Սաֆարյան. Հեղինե Դաբրազյանի ամուսնական անհավատարմության հասկացությունը չունի լուրջ փաստական եւ իրավական հիմնավորումներ

Հունիս 27,2016 19:50

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում Հեղինե Դարբազյանի սպանության գործի քննությունից հետո գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը լրագրողներին հայտնեց, որ կարծում է՝ իրենց ներկայացրած 2 միլիոն դրամ նյութական վնասի պահանջը ողջամիտ է:

«2 միլիոն դրամը լրացել է գերեզմանի ծախսերի լրացմամբ: Այս տեսանկյունից՝ պաշտպանի ներկայացրած առարկությունները հիմնավոր չեն եւ չեն բխում գործող թե՛ օրենսդրության պահանջներից եւ թե՛ նախադեպային որոշումներով կայացված որոշման չափի պահանջներից»,- ասաց նա:

Ըստ Սեդա Սաֆարյանի, կողմի առաջարկած 800 հազար դրամի մեջ ներառվում է թաղման ժամանակ եւ թաղման հաջորդ օրը կատարած որոշակի ծախսեր, սակայն դրա մեջ չի ներառում շատ ավելի առաջնային բաներ: Հիշեցնենք, որ Արտակ Առաքելյանը որսորդական դանակով բազմաթիվ հարվածներով սպանել է նախկին կնոջը՝ 38-ամյա Հեղինե Դարբազյանին:

Սեդա Սաֆարյանը անդրադարձավ նաեւ մեղադրական եզրակացությանը եւ այն հանգամանքին, որ մեղադրողը ցանկություն հայտնեց փոփոխություններ կատարել եզրակացությունում. «Ես անհամաձայնություն ունեմ մեղադրական եզրակացության փաստական հանգամանքների հիմքում դրված փաստերի առումով: Ես գտնում եմ, որ ամուսնական անհավատարմության մասին մեղադրական եզրակացության մեջ ներառված հասկացությունը չունի լուրջ փաստական եւ իրավական հիմնավորումներ:

Եվ այս տեսանկյունից կարծում եմ, որ առավել մոտ է այս շարժառիթներին փաստական տվյալը, որ չի համակերպվել կնոջ բաժանվելու մտքի հետ եւ անհանդուրժողականություն է դրսեւորել կնոջ կողմից առաջ քաշված տվյալի կապակցությամբ: Դա էլ հանգեցրել է սպանության կատարմանը: Մեղադրողի հետ չզրուցեցինք, թե ինչ է փոխելու, բայց կարծում եմ՝ ամուսնական անհավատարմության վերաբերյալ գործով դատաքննության ընթացքում ապացույցների ձեռք չբերումը իրեն եւս բերել է այն համոզման, որ մեղադրանքի ձեւակերպումների մեջ ինչ-որ բան փոխվի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930