Հունիսի 24-ին Տավուշի մարզի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղում 17-ամյա Աստղիկ Հանիսյանին դանակի բազմաթիվ հարվածներ հասցրած 25-ամյա Արսեն Խոջոյանի նկատմամբ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել 2 ամիս ժամկետով կալանքը:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունից տեղեկացանք, որ առաջիկայում նրա նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն կնշանակվի:
Ա. Խոջոյանը ներկայումս գտնվում է Բերդի քննչական մեկուսարանում: Իրավապահներից ստացված տեղեկություններով՝ Արսենն արդեն տեղյակ է, որ դանակի բազմաթիվ հարվածներից 17-ամյա Աստղիկ Հանիսյանը մահացել է, սակայն նրա դեմքին ժպիտ է հայտնվում:
Հունիսի 24-ին Ա. Խոջոյանն Աստղիկ Հանիսյանին հրավիրել է Բերդի «Ուռենի» սրճարան, հյուրասիրել, ապա միասին գնացել են Վերին Կարմիրաղբյուր գյուղի «Ճակատի աղբյուր» տեղանք, ուր տեղի է ունեցել դեպքը:
Կարդացեք նաև
Հավելենք, որ Արսեն Խոջոյանը Սեւանի տարածաշրջանում վարձով հովիվ է աշխատել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ