Լրահոս
Օրվա լրահոսը

Քիչ թվով տղամարդիկ են կարծում, որ աշխատող մայրը նույնքան լավ մայր կարող է լինել, որքան` չաշխատողը

Հունիս 27,2016 19:20

Հարցված տղամարդկանց 47,5 տոկոսը գտնում է, որ կնոջ տեղը խոհանոցում է իսկ հիմնական դերը երեխաներին մեծացնելու գործը: Հարցին, թե աշխատող մայրը կարո՞ղ է լինել այնպիսի լավ մայր, ինչպիսին չաշխատող մայրը, տղամարդկանց 17 %-ն է համաձայն եղել:

Այս տվյալները զետեղված են «Կանանց եւ տղամարդկանց տնտեսական գործունեությունը Հայաստանում» հետազոտության մեջ: Հետազոտությունը, որը կատարվել է Օքսֆամ եւ «Օքս ԵՋեն» հիմնադրամի «Հավասար» քարոզարշավի շրջանակներում, պարզել է, որ Հայաստանում կանանց տնտեսական ակտիվությունը տղամարդկանց համեմատությամբ, զգալիորեն ցածր է: Այս մասին այսօր ԵՊՀ Գենդերային հետազոտությունների եւ առաջնորդությունների կենտրոնում ասաց Գոհար Շահնազարյանը, որը նույն կենտրոնի տնօրենն է: Նրա խոսքերով, մեր երկրում կանանց ներուժի օգտագործումն, իսկապես, կարող է նպաստել մեր երկրի տնտեսության զարգացմանը:

Ըստ Գոհար Շահնազարյանի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի եւ Լոռու մարզերում 2010 թվականից տարեցտարի նվազում է տղամարդկանց տնտեսական ակտիվությունը եւ ներկայումս տնտեսապես առավել ակտիվ բնակչությունը Երեւանում է. «Վայոց Ձորն այդ առումով ամենավատ վիճակում է, այստեղ թե’ կանանց եւ թե’ տղամարդկանց տնտեսական ակտիվությունը ամենացածրն է»:

Հետազոտությունը նաեւ պարզել է, որ տղամարդիկ Հայաստանում ավելի երկար աշխատաժամով են աշխատում, քան` կանայք: Ըստ ամուսնական կարգավիճակի, եթե դիտարկենք, ապա կանանցից ավելի շատ աշխատում են երբեւէ չամուսնացած, ամուսնալուծված եւ այրի կանայք: Շատ կանայք էլ չեն աշխատում ոչ լրիվ աշխատաժամով` ընտանեկան պատճառներով: «Հասարակությունը կարծում է, որ աշխատող կինը չի կարող լավ մայր լինել:

Մեր երկրում ավելի շատ գործազուրկը կանայք են: Տղամարդիկ ավելի հեշտ են աշխատանք գտնում, կանայք ավելի երկար են ժամանակ ծախսում աշխատանք գտնելու համար»,-ասաց Գոհար Շահնազարյանը:

Ուշագրավ է, որ պաշտոնական վիճակագրությամբ մեր երկրում կանանց 32 տոկոսն է զբաղվում ձեռներեցությամբ, բայց իրականում, ըստ հետազոտության, 13 տոկոս կանայք են ձեռներեց:

Հարցին, թե ո՞վ պետք է ապահովի ընտանիքի բարեկեցությունը տղամարդկանց 92 տոկոսը եւ կանանց 90 տոկոսը գտնում են, որ տղամարդն ամեն աշխատանք պետք է անի, որ ընտանիքը ապահովի, բայց իրականում, ըստ հետազոտության փորձագետների, տեսնում ենք հակառակը` կինն է ամեն գործ անում, որ ընտանիքի կարիքներն ապահովի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930