Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հրապարակվեց Մհեր Ենոքյանի բողոքով որոշումը: Հիշեցնենք, որ բողոքի հիմք է հանդիսացել ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հրապարակումը եւ բլոգեր Իզաբելլա Աբգարյանի մեկնաբանությունը:
Չնայած այն հանգամանքին, որ նախորդ դատական նիստին դատավորը հայտարարել էր, որ Մհեր Ենոքյանը որոշման հրապարակմանը ներկա չի գտնվելու, Ենոքյանը ներկայացել էր դատարան:
Այսպիսով՝ դատարանը որոշեց մերժել Մհեր Ենոքյանի բողոքը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ Մհեր Ենոքյանը դատարանից խնդրում է Նարեկ Մալյանին պարտադրել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակային հերքել իր վերաբերյալ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները, ինչպես նաեւ որպես փոխհատուցում հայցվորին վճարել նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկը, այսինքն՝ 2 միլիոն դրամ: Իսկ Իզաբելլա Աբգարյանին պարտավորեցնել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հերքել Մհեր Ենոքյանի վերաբերյալ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ