Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Անալիտիկի գործով» կալանավորը դիմել է դատարան ԱԺ պատգամավորի ֆեյսբուքյան գրառումների դեմ

Հունիս 27,2016 18:26

Առաջին անգամ չէ, երբ քրեական գործի նախաքննության փուլում կալանավորված անձը հայցով դիմում է դատարան, եւ որպես կանոն, պատասխանողն էլ ներկայանալով դատարան, միջնորդում է՝ կասեցնել գործի վարույթը, պատճառաբանությամբ, թե քրեական գործ է հարուցվել:

Արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Անի Հովհաննիսյանի պաշտպան, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը հաստատեց «Առավոտի» տեղեկությունն այն մասին, որ իր պաշտպանյալը դիմել է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, նշելով, թե խախտվել է «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 2-րդ կետով ամրագրված իրավունքը:

Պատասխանող է ճանաչվել ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Նա պահանջում է պատասխանողից հերքել տեղեկությունները եւ հատուցել վնասը:

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող թիվ 59103216 քրեական գործով Ա.Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ կետով եւ 182-րդի 3-րդ, 2-րդ կետով:

Ըստ առաջադրված մեղադրանքի. «2016թ. ապրիլի կեսերից ինձ մինչեւ մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում շորթում կատարելու ուղղակի դիտավորությամբ, «Անալիտիկ» ՍՊ ընկերության պատասխանատու Վարդիթեր Գիշյանի հետ հանցանքը համատեղ կատարելու նախնական համաձայնությամբ, խմբով համապատասխան դերաբաշխմամբ կատարել է շորթում, ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից, նրա կամ նրա մերձավորների մասին արատավորող, ինչպես նաեւ նրա իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկությունները հրապարակելով եւ հետագայում նման տեղեկությունները հրապարակելու սպառնալիքով պահանջել եւ ստացել է զգալի չափի՝ 300 000 ՀՀ դրամ գումար»:

Դիմումատուն հանդիսացել է, եւ ինչպես իր հայցապահանջում է գրում, հանդիսանում է «Անալիտիկ» ՍՊ ընկերության գործադիր տնօրեն եւ համանուն կայքի խմբագիր:

Մայիսի 27-ին, ըստ հայցվորի, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում պատգամավորը կատարել էր մի գրառում, անվանելով իրեն «հանցագործ»:

Ըստ հայցի, նշված հայտարարությունները պատգամավորը կատարել է որպես հաստատված հանցագործություն:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ. Վաղվա «Առավոտում» կարդացեք վճռաբեկ դատարանի դիրքորոշման մասին այս գործով մեկ այլ կալանավորի բողոքի մասին, իսկ հունիսի 29-ի «Առավոտում» կարդացեք հայցի պահանջներն ամբողջությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930