ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանն այսօր ԱԺ-ում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ հիշեց Վանո Սիրադեղյանի արտահայտությունը՝ «մանրամասն սիրելու հայրենիք». «Իմ տպավորությամբ, այս Ընտրական օրենսգիրքը դարձել է մանրամասն սիրելու նախագիծ»:
Մարգարիտ Եսայանն ասաց, որ առավոտից պատգամավորների ելույթներն է լսում՝ «արմանք-զարմանք բաներ են տեղի ունենում էս ամառվա շոգին». «4+4+4-ում քննարկվել է, համաձայնվել են, բայց էստեղ փորձում են Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել եւ հայտարարություններ անել: Երեւի Հռոմի պապը մի քիչ շուտ գնաց: Հիմա ուզում եք ցույց տաք, որ ամեն մեկդ ավելի ընդդիմադի՞ր եք, է ցույց տվեք: Շոգ ա, մարդիկ ոչ մեկիդ հավեսը չունեն: Բոլորին գիտեն՝ ով ա ընդդիմադիր, ով ա ոչ ընդդիմադիր»:
Մարգարիտ Եսայանին վրդովվեցրել էր այն, որ պատգամավորները իբր նոր էին նկատել, որ դոնորների ֆինանսավորումից է կախված Ընտրական օրենսգրքի որոշ դրույթների իրականացումը. «Բոլորդ իռոնիկ ելույթներ ունեցեք, պուպուշ երեւացեք, դրսում ասեն՝ վա՜յ, էս ի՜նչ ուժեղ խոսաց: Բայց ներսում մենք հո գիտենք ով ինչ օդ ա շնչում: Մի արեք էս բաները, հասկացանք, էլի, փոխեք մի քիչ ձեզ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ