Լրահոս
Օրվա լրահոսը

Գրականագետ. «Հռոմի պապը քաղքենիացող կյանքում օրինակելի ապրելու խորհրդանիշ է»

Հունիս 27,2016 18:10

Գրականագետ Դավիթ Գասպարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ անչափ տպավորված է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայաստանյան այցից: «Ուղղակի փառահեղ էր, Հռոմի պապը Չարենց, Ներսես Շնորհալի հնչեցրեց, համաշխարհային մտքի ուշադրությունն ուղղեց մեր վրա…Շատ կարեւոր էր նրա այցը նաեւ Խոր Վիրապ, որովհետեւ հենց Խոր Վիրապում ճգնել է Գրիգոր Լուսավորիչը»,-նշեց պարոն Գասպարյանը:

Նա նաեւ հիշեց, թե ինչպես էր Պապը 2015 թ ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված սուրբ պատարագին, Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակել Տիեզերական եկեղեցու վարդապետ:

David_Gasparyan«Մենք անընդհատ ասում ենք, որ քրիստոնեությունը պետական կրոն հռչակած առաջին ժողովուրդն ենք, ու այդ ասածը մնում է միայն մեր մեջ: Իսկ Հռոմի պապի ասածը, կարծում եմ, ամբողջ աշխարհում կունենա իր արձագանքը»,-վստահ է գրականագետը:

Նրա ձեւակերպմամբ, պարկեշտության, ժուժկալության իսկական խորհրդանիշ Հռոմի պապը այսօրվա քաղքենիացող կյանքում օրինակելի ապրելու խորհրդանիշ է, այլ հարց է՝ մերոնք նրանից օրինակ կվերցնե՞ն, թե՞ ոչ:

Մի դրվագ էլ հիշեց Դավիթ Գասպարյանը. «ժամանակին մամուլում շատ գրվեց, թե ինչպես էր Հռոմի պապը մտել օպտիկական խանութ եւ ոչ թե նոր ակնոց էր գնել իր համար, այլ տվել էր , որ իր հին ակնոցը նորոգեն»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930