Լրահոս
Օրվա լրահոսը

«Վայ, ի՞նչ եք ասում, ինքը արեց, հա՞. ձեր հանձնարարության մեջ գտնվեք». Վարդան Բոստանջյանը` լրագրողին

Հունիս 27,2016 18:05

ԲՀԿ կուսակցության անդամ Վարդան Բոստանջյանը ողջունում է նախկին ԲՀԿ-ական, նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի` նոր` «Համախմբում» կուսակցություն ստեղծելու փաստը:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Բոստանջյանը հայտարարեց, թե այդ կուսակցության վարչությունում գրեթե բոլորին ճանաչում է. չպախարակված մարդիկ են: Պարոն Բոստանջյանը մանրամասնեց. «Վեհ ու գրագետ հանդես եկած մարդիկ են, որոնք խոշոր առումով ունեն մեկ նպատակ`մեր երկիրը բերել ավելի բարձր ու արդյունավետ մակարդակի, և նման պարագայում ոչ միայն ես, այլ յուրաքանչյուր ոք ընդգծված պիտի ողջունի նման ուժի հայտնվելն ու հանդես գալը: Կուզենայի, որ պայմաններն այնպես լինեին, որ կարողանար այդ ուժն իսկապես ուժեղանալ և գրավել լուրջ տեղ քաղաքական դաշտում»:

Այս առիթով լրագրողներից մեկը պարոն Բոստանջյանին հիշեցրեց, թե նաև Վարդան Օսկանյանի անունն են կապում 2008-ի մարտի 1-ի հետ: Հարցը անգամ մինչև վերջ չլսելով` պարոն Բոստանջյանը վրդովվեց. «Վայ, ի՞նչ եք ասում, ես էլ որ մտածում եմ, շատ վատ եմ զգում: Ինքը արեց, հա՞, բա դե դրա համար ուզում եմ ասել, ձեզ որ հանձնարարություն են տվել, այդ հանձնարարության մեջ գտնվեք: Վարդան Օսկանյանն ի՞նչ կապ ունի մարտի 1-ի հետ, մարդը արտաքին գործերի նախարար է եղել, հասկանում եք, երկրում էլ ընդունված վիճակ է եղել, որ ոչ մեկ, բացի մեկ հոգուց իրավունք չուներ ձայն հանելու: Ի՞նչ կարող էր նա անել, նա է հա՞ մեղավոր: Հարցերը տրամաբանված ու ընդգծված բարձրացրեք, խոցելի հարցեր մի տվեք»:

Մյուս հարցին`հնարավո՞ր է Վարդան Բոստանջյանն էլ անդամակցի «Համախմբում» կուսակցությանը, պարոն Բոստանջյանն արձագանքեց. «Ես ԲՀԿ-ի մեջ եմ գտնվում, ինչո՞ւ պետք է մաս կազմեմ այս կուսակցությանը»: Այն դիտարկմանը, թե Վարդան Օսկանյանն էլ էր ժամանակին ԲՀԿ-ական, պարոն Բոստանջյանն ի պատասխան նշեց, թե «ընդհանրապես ասում են, որ ոչինչ բացառված չէ…. ցանկացած նորմալ քաղաքացի ցանկացած արժեքներով լեցուն, քաղաքականապես տրամադրված` հակված է մեկ բանի` իր երկիրը լավ տեսնելու: Երկիրը լավ տեսնելու համար ընդհանուր պայքար ու աշխատանք է լինում. ոչ միայն Բոստանջյան Վարդանը, այլ բոլորը պետք է ձգտեն դրան ու գտնվեն համապատասխան տեղում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930