Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռադիկ Մարտիրոսյանը ՀՀ ԳԱԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն էր

Հունիս 27,2016 18:01

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (ՀՀ ԳԱԱ) այսօր՝ հունիսի 27-ին, տեղի ունեցան կառավարման մարմինների՝ նախագահի, փոխնախագահի, ակադեմիկոս-քարտուղարի ընտրությունները:

ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովին 159 հոգուց մասնակցում էին 135-ը: Ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը ԳԱԱ նախագահի պաշտոնի համար առաջադրեց գործող նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի թեկնածությունը:

Քվեարկությանը մասնակցած 129 հոգուց 108-ը կողմ քվեարկեց առաջադրված միակ թեկնածուին՝ Ռադիկ Մարտիրոսյանին, 19-ը՝ դեմ, իսկ 2-ի քվեաթերթիկներն անվավեր ճանաչվեցին: Այդպիսով՝ Ռադիկ Մարտիրոսյանը վերընտրվեց ՀՀ ԳԱԱ-ի նախագահի պաշտոնում:

Այնուհետև Մարտիրոսյանը ՀՀ ԳԱԱ փոխնախագահի պաշտոնում առաջադրեց ակադեմիկոս Յուրի Շուքուրյանի թեկնածությունը, իսկ ակադեմիկոս-քարտուղարի պաշտոնում՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հրանտ Մաթևոսյանին: Նրանք ևս վերընտրվեցին իրենց պաշտոններում:

«Գալիք տարիների համար ակադեմիայի գործունեության գլխավոր ուղենիշը մեր հիմնարար հետազոտությունների արդիականացումն է: Երկրորդն այնպիսի աշխատանքների ինտենսիվացումն է, որոնք իրական արդյունք են տալիս հատկապես երկրի պաշտպանության համար: Մյուսը գիտական ակտիվության չափանիշների և գնահատականների համակարգի ներդրումն է, որն աշխարհում արդեն կատարվում է»,- ասաց Ռադիկ Մարտիրոսյանը:

ՀՀ ԳԱԱ-ի վերընտրված նախագահը կարևորեց սոցիալական հարցերի լուծումը. «Պետք է ընդհանուր աշխատավարձի բարձրացում լինի, լուծում ստանա գիտական աստիճանի հավելավճարները թոշակին միացնելու հարցը, պետք է բարելավվեն մեր աշխատանքային պայմաններն ու տեխնիկական բազան: Մենք ունենք միջազգային համագործակցության համար ստեղծված նոր հնարավորություններ: Մասնավորապես, «Հորիզոն 2020» միջազգային ծրագիրը մեզ լրացուցիչ միջոցներ ստանալու հնարավորություն կտա»,- նշեց Մարտիրոսյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930