Այսօր ԱԺ-ի դիմաց ՌԴ-ի եւ ՀՀ-ի միջեւ հակաօդային պաշտպանության համակարգը վավերացնելու դեմ կազմակերպված ցույցի ընթացքում միջադեպ է տեղի ունեցել ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի եւ ցուցարարներից մեկի միջեւ: Բագրատյանը վերջինիս հորդորել է հակաօդային պաշտպանություն ստեղծածին դասեր չտալ, ապա ասել` «գնա այստեղից».
-Մինչեւ էդ չորս վարչապետ է եղել, չի ստեղծել, գնա այստեղից, հավեսդ չունեմ…
-Քանի՞ արտադրամաս ես ստեղծել,-հարցրեց ակտիվիստը
-Հինգ հատ «զավոդ» եմ ստեղծել, այ ընկեր, հինգ հատ…»,-պատասխանեց Բագրատյանը ու սկսեց թվարկել իր վարչապետության օրոք ստեղծված ռազմարդյունաբերական արտադրամասերը:
Կարդացեք նաև
«Նաիրիտն» էլ քանդիք, են քանդիք…»,-շարունակեց ցուցարարը, ինչին ի պատասխան Բագրատյանն ասաց. «Հիմա ասել էի` «Նաիրիտն» ով ա քանդել, գնա այստեղից»:
Ցուցարարը պնդեց, որ Բագրատյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի, Սերժ Սարգսյանի ժամանակն անցել է` «հեռացեք»: Վեճը հասավ անձնական վիրավորանքներին, ինչից հետո ցուցարարը հրեց Հրանտ Բագրատյանին: Ցույցի մասնակիցներից մեկը, ապա միջամտած ոստիկանները կանխեցին նրանց բախումը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ