Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Մեզ պետք չէ ստատուս քվո, մենք պետք է հարձակվենք»

Հունիս 27,2016 17:46

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը վստահեցնում է, որ Ադրբեջանին փոխզիջելու ոչինչ չունենք, հակառակ դեպքում մենք չենք կարողանա ձնագունդը կանգնեցնել ու տանուլ կտանք:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով «հողեր հանձնելու մասին» խոսակցություններին` պարոն Շիրինյանը վրդովվեց. «Եթե խոսակցություններ էին գնում, որ պիտի այդ հողերը հետ տայինք, ինչո՞ւ էին ազատագրել այդ դեպքում… անվտանգության գոտին աշխատեց, բայց ոչ այն կազմակերպվածությամբ, ինչ մենք ունենք: Պատկերացրեք, Հորադիզի հատվածը հանձնած չլինեինք, Հադրութի որևէ հատված հանձնած լինեինք…»:

Քաղաքագետը նաև կարծում է, որ հայ ժողովուրդը «չաղացած» գեներալ չպետք է տեսնի:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Լևոն Շիրինյանը հստակ դիրքորոշում ունի. «Ռուսաստանին պետք է շարադրենք մեր պահանջները, և նա պարտավոր է բավարարել հայերի կենսական շահերը»:

Ստատուս քվոյի պահպանման հարցով պարոն Շիրինյանն ասաց. «Մեզ պետք չէ ստատուս քվո, մենք պետք է հարձակվենք, ու Ադրբեջանը ոչնչանա»:

Հռոմի պապի այցելության առիթով պարոն Շիրինյանն ընդգծեց. «Մենք այս այցի տերը պետք է լինենք, միայն այդ դեպքում այցի արդյունքները կկարողանանք տեսնել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930