Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյան. «Կոնսենսուսը գումար է պահանջում» (Տեսանյութ)

Հունիս 27,2016 17:40

«Կոնսենսուս լինում է հանուն քաղաքականության եւ վստահության: Այն, որ այդ կոնսենսուսը գումար է պահանջում, դա փաստ է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը`չհամաձայնելով լրագրողի դիտարկման հետ, թե Ընտրական օրենսգրքի շուրջ իշխանությունների եւ ընդդիմության միջեւ կայացած համաձայնությունը կոնսենսուս էր հանուն փողի:

Հարցին՝ եթե չհաջողվի անհրաժեշտ գումարները գտնել, ի՞նչ է լինելու, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Եթե գումարներ չեղան, այդ համաձայնագիրն առոչինչ է եւ կգործի գործող Ընտրական օրենսգիրքը, որոշ բարելավումներով: Այդ գումարները գտնելու եղանակներն էլ ամրագրված են համաձայնագրում: Հստակ նշված է, որ այս համաձայնագիրը հենց այն հիմքն է, որով թե ընդդիմությունը, թե իշխանությունը դիմում են դոնոր հանրությանը: Դրանից զատ, գնալ առանձին գումարներ ուզելն անթույլատրելի ենք համարում»:

Նա նաեւ տեղեկացրեց, դոնոր կազմակերպությունների մոտ շահագրգռվածություն կա Ընտրական օրենսգրքում բարեփոխումների իրականացման համար գումարներ տրամադրելու առումով:

Այլ մանրամասները`  տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930