Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանը թարմացրեց Միքայել Մելքումյանի հիշողությունը՝ ԲՀԿ-ի անցյալի մասին

Հունիս 27,2016 17:35

«Ես ուզում եմ արձանագրել՝ ընդդիմության հետ քաղաքական մեծամասնությունը որոշակի համաձայնության է հասել՝ այնքանով, որքանով դա անվտանգ է իշխանության համար: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է Հայաստանում այնպես, որ ընտրությունների միջոցով իշխանություն չի լինում փոխել: Պարզ հարց եմ տալիս, ժողովուրդը դժգոհ է իշխանություններից, բայց ընտրությունների միջոցով իշխանությունը չի փոխվում, ի՞նչն է խնդիրը, միգուցե պայմաննե՞ր չկան»,- այսօր ԱԺ արտահերթ նստաշրջանում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելու նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն այս հարցն ուղղեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին:

Նա հարցրեց՝ այս Ընտրական օրենսգրքով ինչ-որ բան կփոխվի՞, թե՞ կստանանք այն, ինչ ստացել ենք միշտ:

Վերջինս էլ պատասխանեց. «Ես ընդդիմադիր կեցվածքը հասկանում եմ, որ միանգամից մարդու ուղեղի հիշողության մի հատվածը կտրուկ ջնջում են, ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ինչ-որ մի պահ դուք էլ եք եղել էդ նույն իշխանությունում: Եվ եթե նկատի ունեք, որ կստանանք հենց նույնը՝ միգուցե կստանանք, միգուցե՝ ոչ»:

Դավիթ Հարությունյանն ասաց, որ նպատակահարմար չի համարում պատասխանել Մելքումյանի հարցերին՝ համարելով, որ դրանք բացարձակապես տեղին չեն: Նա ասաց, որ քաղաքական բարձր բաներից կարող են խոսել, որոնք ԸՕ-ի հետ կապ չունեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930