Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Թայիփ Էրդողանն ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Պեսկովն ասել է, որ ուղերձում Էրդողանը ներողություն է խնդրել 2015թ. նոյեմբերի 24-ին թուրք-սիրիական սահմանի օդային տարածքում խոցված ռուսական СУ-24 ուղղաթիռը խոցելու համար։ Ներողություն հայտնելուց բացի, Էրդողանն ասել է, որ պաշտոնական Անկարան չէր ուզում փչացնել հարաբերությունները Մոսկվայի հետ։
Ուղերձում Էրդողանը նշել է նաև, որ Թուրքիան պատրաստ է ցանկացած նախաձեռնության, որը միտված է երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորմանը։
Վերջը համոզեցին Էրդողանին, որ ներեղություն խնդրի։