Լրահոս
Օրվա լրահոսը

«Պահում էին, որ Հռոմի պապը գնար, հենց գնաց, ինձ բաց թողեցին». Շահեն Հարությունյան

Հունիս 27,2016 17:23

«Հռոմի Պապի այցից մեկ օր առաջ մեկնել էի Գյումրի, որպեսզի նրա այցի ժամանակ ակցիա իրականացնեմ` այնպիսի ակցիա, որը հաստատ ոչ մեկին վնաս չէր տա, պաստառ բարձրացնելն օրինախախտում չէ, դրանում չկային վիրավորական արտահայտություններ, որոնք հիմք կհանդիսանային` ինձ բերման ենթարկելու համար»,-այսօր լրագրողների հետ զրույցում պատմեց «Վարդաշեն» ՔԿՀ-ում գտնվող Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանը, որին ավելի վաղ ոստիկանները Գյումրիում բերման էին ենթարկել:

Շահենն այսօր ԱԺ-ի դիմաց մասնակցում էր ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ ՀՕՊ միասնական համակարգ ստեղծելու համաձայնագրի հնարավոր վավերացման դեմ կազմակերպված բողոքի ցույցին:

Պատմելով միջադեպի մասին` նա նշեց, որ իրեն ստիպողաբար են մեքենա նստեցրել. «Արդեն Երեւանում իմ հանդեպ նոր վարչական վարույթ սարքեցին` ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար, իսկ ո՞րն է դա: Գյումրիում մոտեցել-ասել են` «դուրս արի երթեւեկելի գոտուց», ես դուրս չեմ եկել: Բայց ի՞նչ երթեւեկելի գոտու մասին է խոսքը, երբ ամբողջ Գյումրին փակ էր, ես էլ հերթի մեջ կանգնած էի, սպասում էի հրապարակ մտնելուն»:

Ինչ վերաբերում է ոստիկանության հաղորդագրությանը, թե նրա մոտ հայտնաբերվել է կասկածելի առարկա, Շահենը հաստատեց, որ իր մոտ` վերնաշապիկի տակ, եղել է պաստառ. «Ոստիկաններն այն չեն նկատել, ինձ բերման ենթարկելուց հետո ոստիկանապետը հարցրեց` ի՞նչ էիր ուզում անեիր: Ես հանեցի, ցույց տվեցի… խփեցին փորիս, տեսան, որ ինչ-որ ձայն կա` թխթխկում է, հանեցին…»:

Պաստառի վրա գրված է եղել «Ազատություն Շանթ Հարությունյանին եւ բոլոր քաղբանտարկյալներին»:

«Փաստորեն, մի ժամում գործ բացեցին ու փակեցին… Պահում էին, որ Հռոմի պապը գնար, հենց գնաց, ինձ բաց թողեցին: Մեկնելով Գյումրի` լավ հասկանում էի` հնարավոր է մտածեն, որ արարողակարգի ժամանակ ես որեւէ «ոտնձգություն» եմ իրականացնելու Պապի անվտանգության նկատմամբ… բայց ես, միեւնույնն է, իմ քաղաքական համոզմունքների համար` հավատի եւ պայքարի շնորհիվ, պատրաստ եմ ամեն ինչի»,-նշեց Շահեն Հարությունյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930