Լրահոս
Օրվա լրահոսը

«Միջանկյալ դիրքի համար պետք են փոխզիջումներ». Վլադիմիր Հակոբյան

Հունիս 27,2016 17:19

«Միջանկյալ դիրքի համար պետք են փոխզիջումներ: Միայն հողային տարածքների փոխզիջում չլինի, արյան գնով ձեռք բերվածը չպետք է կորցնենք»- Aravot.am-ի հետ զրույցում ի պատասխան Ռուսաստանի կողմից ղարաբաղյան կարգավորման հարցում միջանկյալ լուծում գտնելուն՝ ասաց գրող-լարախաղաց, Արցախյան ազատամարտի մասնակից Վլադիմիր Հակոբյանը:

Նա հավելեց, որ առաջին հերթին մենք պետք է կարողանանք մեզ վստահել, մենք որոշենք՝ ինչ ենք անելու, ապա մյուսները մտնեն մեր գործունեության մեջ. «Պատերազմից հետո մենք մինչև հիմա այս քսան տարվա մեջ չկարողացանք սպառազինություն ուժեղացնել, մեծացնել: Այնքան շուտ հավատացինք մենք, որ զինադադար է և կանգնեցինք»:

Լարախաղացի խոսքով՝ մարդ եթե կառուցում է ինչ-որ բան, առաջին հերթին վտանգի մասին  պետք է մտածի, ապա մնացածի. «Եթե ես լարի վրա խաղում եմ, մի քիչ էլ վտանգի մասին չմտածեմ, չապահովեմ ինձ, կընկնեմ: Հարկավոր է առաջին հերթին մտածել անվտանգության մասին: Որոշ մարդիկ ուշադիր չեն հայոց երկրի պետականությանը: Ես իրավունք ունեմ խոսելու ու պահանջելու, որ այդքան տարիների մեջ հարկավոր էր ուժեղանալ և հզորանալ, ոչ թե դատարկ պալատներ ստեղծել: Հայը շատ շուտ պայքարում է և շատ շուտ մոռանում: Երբ ինչ-որ բանի համար պայքարում ես, պետք է դրա արժեքն իմանալ և անպայման պահպանել»:

Նշենք, որ գրող-լարախաղացն ունի տպագրած 8 գիրք, որոնք միայն լարախաղացության շնորհիվ են լույս տեսել: Դրանք Արցախյան ազատամարտի, հայ անվանի գործիչների, ֆիդայիների մասին են:

Vladimir Hakobyani grqer

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930