«Մի հոգին Սասունցի Դավիթը չի, որ «թուր կեծակիով» գնա ազատագրի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն` անդրադառնալով «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի համակարգող Ժիրայր Սեֆիլյանի` ապրիլյան պատերազմում հայկական կողմի կորցրած 800 հեկտար տարածքն ազատագրելու հայտարարությանը: «800-ը ազատագրեց, կարելի է հասնել Բաքու. էլ ինչո՞ւ կանգնել որ: Այսինքն՝ սա մի քիչ այլ ոլորտից է»,-ասաց Արմեն Ռուստամյանը:
Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալության եւ կալանավորման մասին ՀՅԴ-ական գործիչն առայժմ գնահատական չի կարող տալ, գործի նյութերին ծանոթ չէ ու չի կարող ասել` հանցակազմ կա՞, թե՞ չկա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ