Լրահոս
Օրվա լրահոսը

Մալաթիայում սպանության գործով 2 միլիոն դրամ նյութական վնասի հատուցում են պահանջում

Հունիս 27,2016 17:09

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ հունիսի 27-ին շարունակվում էր Հեղինե Դարբազյանի սպանության գործի քննությունը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը ներկայացրեց քաղաքացիական հայցը: Նա ներկայացնելով պահանջը, ասաց, որ թաղման ծախսերը կազմում են 500 հազար դրամ, թաղման եւ թաղման հաջորդ օրը տեղի ունեցած արարողություններին մասնակցել է 300 անձ՝ մեկ հոգին 4 հազար դրամով, ինչը կազմում է 1 միլիոն 200 հազար դրամ, իսկ գերեզմանի վրա կատարված աշխատանքների ծախսերը՝ 300 հազար դրամ: Ընդհանուր նա կողմից պահանջում է 2 միլիոն դրամ:

Պաշտպանական կողմը համարում է, որ դատարանը պետք է հայցը մասնակիորեն մերժի եւ որպես նյութական վնասի բռնագանձման գումար սահմանվի 800 հազար դրամը:

Ամբաստանյալ Արտակ Առաքելյանի ներկայացուցիչ Արշակ Թովմասյանը ասաց, որ կողմերը պարտավոր են ներկայացնել բոլոր ապացույցները, իսկ քաղաքացիական հայցով ոչ մի ապացույց չի ներկայացրել: Կողմը պարտավոր է ապացույցներ ներկայացնել, իսկ կողմի ներկայացրած թվերը ապացուցված չեն:

Հիշեցնենք, որ Արտակ Առաքելյանը որսորդական դանակով բազմաթիվ հարվածներով սպանել է նախկին կնոջը՝ 38-ամյա Հեղինե Դարբազյանին:

Սեդա Սաֆարյանը միջնորդեց  հարցաքննել Հեղինե Դարբազյանի եղբոր կնոջը՝ Լիլիթ Պետրոսյանին, քանի որ Դարբազյանը բավականին մոտ է եղել նրա հետ: Արշակ Թովմասյանը առարկեց, քանի որ ըստ նրա վկան էական ոչ մի ցուցմունք չի տալու. իր պաշտպանյալը ընդունել է իր մեղքը: Սեդա Սաֆարյանը պնդեց իր միջնորդությունը՝ նշելով, որ մահվանից 15 րոպե առաջ Հեղինե Դարբազյանը հեռախոսազրույց է ունեցել Լիլիթ Պետրոսյանի հետ: Դատարանը բավարարեց միջնորդությունը:

Մինչ Սեդա Սաֆարյանի միջնորդությունը մեղադրողը հայտարարել էր, որ  մեղադրանքը փոփոխելու մասին միջնորդությամբ հանդես կգա: Միջնորդությունից հետո նա ասաց, որ ցանկանում է մեղադրանքի շարժառիթը հստակեցնել, սակայն վկայի հարցաքննությունից հետո, այդ միջնորդությամբ հանդես կգա: Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 12-ին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930