Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչպե՞ս կարելի է Ռուսաստանին սահման եւ օդ վստահել». Պարույր Հայրիկյան

Հունիս 27,2016 16:45

«Եթե խնդրին ռազմավարական տեսանկյունից ենք նայում, նոր բան չկա: Անգամ եթե այս համաձայնագիրը չհաստատագրվի, հայ-ռուսական հարաբերությունների նրբերանգները բացասական իմաստով այնքա՜ն ընդգրկուն են»,-այսօր ԱԺ-ի դիմաց ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ ՀՕՊ միասնական համակարգ ստեղծելու համաձայնագրի հնարավոր վավերացման դեմ կազմակերպված բողոքի ցույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, որի համախոհներն ավանդաբար եկել էին ՀՀ-ի եւ ԵՄ-ի դրոշներով:

DCIM106MEDIA

«Շատ քիչ պետություններ կան, որոնք պայմանագրով իրենց ազդարարել են մեկ այլ պետության թշնամի: Ռուսաստանը 1921թ. կնքել է հակահայկական պայմանագիր, որին մինչ օրս հավատարիմ է: Հայերը չեն ուզում տեսնել, որ նման պետությունը չի կարող դաշնակից լինել: Դրանից հետո Ռուսաստանը միջազգայնորեն ազդարարում է, որ ՀՀ-ի թշնամին է, ինչպե՞ս կարելի է նրան սահման եւ օդ վստահել»,-նշեց նա:

Paruyr HayrikyanԸստ Հայրիկյանի` Ռուսաստանն աստիճանաբար անկում է ապրում, իսկ այդպիսի պետության հետ պետք չէ ռազմավարական հարցեր կապել. «Այս տարվա աշնանն աշխարհը կանխատեսում է ՌԴ տնտեսության ծայրահեղ անկումը»:

rusakan imperializmՀարցին` իշխանություններն այդքանը չե՞ն հասկանում, Պարույր Հայրիկյանը պատասխանեց. «Լրտեսին արգելված է հասկանալ, լրտեսը միայն հրաման պետք է կատարի»:

boxoqi cuyc

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930