Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Լավ է`գոնե հոսանքի սակագինն ավելի չի թանկացել, կարող էր չէ՞, ավելի թանկանալ». Վարդան Բոստանջյան

Հունիս 27,2016 16:33

ԲՀԿ անդամ, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը հույս չունի, որ էլեկտրաէներգիայի սակագինն ավելի կիջնի:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Բոստանջյանը հիշեցրեց, թե քաղաքացիները մեկ տարի առաջ համակերպվել էին հոսանքի սակագնի բարձրացմանը միայն այն պատճառով, որ հայտարարվել էր, թե դա ժամանակավոր է:

Սակայն ըստ պարոն Բոստանջյանի` այժմ էլ 2.58 դրամով նվազեցումը շատ բան չի փոխում. յոթ դրամի փոփոխություն չեղավ:

Միևնույն ժամանակ պարոն Բոստանջյանը հորդորում է այս իրավիճակում մի լավ բան տեսնել. «Բոլոր դեպքերում ուզում եմ մտածել, որ ցանկացած իրավիճակում պետք է գոնե փնտրել փոքրագույն լավը: Այս պարագայում դա այն է, որ գոնե հոսանքի սակագինն ավելի չի թանկացել, կարող էր չէ՞, ավելի թանկանալ»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը վստահեցրեց, որ սակագնի վերանայման հարցում սա վերջին հնարավորությունը չէ. «Սեփականատերերը մեծ ներդրումներ են սկսել անել համակարգում. դա հնարավորություն կտա, որ առաջիկայում խուսափենք կորուստներից, և միգուցե նորից հնարավոր կլինի սակագնի վերանայման քաղաքականությանը վերադառնալ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930