Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հայ-ամերիկյան աշխատանքային խմբի շրջանակում երկու կողմերը իրական հաջողություններ են գրանցել էներգետիկայի, հանքարդյունաբերության և տուրիզմի ոլորտներում

Հունիս 27,2016 16:36

Այսօր Երևանում կայացել է հայ–ամերիկյան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի միջնաժամկետ հանդիպումը ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, հանձնաժողովի հայկական մասի համանախագահ Վաչե Գաբրիելյանի և ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ, հանձնաժողովի ամերիկյան մասի համանախագահ Բրիջիթ Բրինքի գլխավորությամբ:

Կողմերը գոհունակությամբ արձանագրել են միջկառավարական հանձնաժողովի գործունեության առաջընթացը՝ միտված համատեղ փոխգործակցության խորացմանը:

Ողջունելով հանձնաժողովի ամերիկյան մասի համանախագահ Բրիջիթ Բրինքին ՀՀ կառավարությունում, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը նշել է, որ երկու կողմերը ակտիվ աշխատանքներ են տարել ֆինանսական, Հայաստանի էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացման, քաղաքացիական ավիացիայի ոլորտում բարեփոխումների («բաց երկնքի» քաղաքականության), արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը Հայաստանի նախատեսվող անդամակցության, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում:

ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Բրիջիթ Բրինքը նշել է, որ տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խումբը շարունակում է մնալ որպես կարևոր հարթակ փոխադարձ հետաքրքրության մի շարք հարցերի շուրջ աշխատելու համար: Ինչպես նշել է Բրիջիթ Բրինքը՝ իր գործընկեր, ՀՀ փոխվարչապետԳաբրիելյանի հետ համագործակցության շրջանակում իր ուշադրությունը բևեռված է տնտեսական կապերի խորացման ուղիների վերհանմանը, ԱՄՆ աջակցության հասցեականությանը, հետագա երկկողմ առևտրին ու ներդրումներին և շուկայական բարեփոխումների խորացմանը Հայաստանում: Հայ-ամերիկյան աշխատանքային խմբի շրջանակում երկու կողմերը իրական հաջողություններ են գրանցել էներգետիկայի, հանքարդյունաբերության և տուրիզմի ոլորտներում: Ի լրումն դրա, նաև մեծ ուշադրություն է դարձվում կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ կառավարության ընթացիկ ջանքերին:
Հիշեցնենք, որ հայ – ամերիկյան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նախորդ նիստը կայացել է Երևանում, 2015 թվականի նոյեմբեր ամսին:

Կողմերը պայմանավորվեցին միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել այս տարվա վերջին, ԱՄՆ Վաշինգտոն քաղաքում:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930