Հունիսի 27-ի «Հայելի» ակումբում կայացած ասուլիսում գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը անդրադառնալով Հռոմի պապի հայաստանյան այցին՝ այն դարակազմիկ որակեց, իսկ Հռոմի պապին՝ լուսավոր մարդ, որը կարծես «Աստված» հագած լիներ:
«Մենք 1000 տարի սպասում էինք, որ քաղաքակրթության որեւէ կենտրոնից հնչի Գրիգոր Նարեկացու անունը, ու 100 տարի էլ սպասել էինք, որ Հայոց ցեղասպանության մասին խոսվի բարձր հարթակներից: Եվ ահա երկուսն էլ կատարեց նույն մարդը՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապը»,-փաստեց Մերուժան Տեր-Գուլանյանը:
Նա կոչ արեց հետեւել ժուժկալություն եւ համեստություն քարոզող Հռոմի պապի օրինակին եւ այսուհետ աշխարհին այլ աչքերով նայել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ